hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մրցույթներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ:

Մրցույթը տեղի կունենա 2019 թ․-ի հոկտեմբերի 28-ին, 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։

1. Օտարման առարկա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի տվյալները

11 Հետևյալ հղմամբ տեղադրված են տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային գին և այլն (այսուհետ Ցանկ
հղում՝ https://docdro.id/1OczflA

1․2 Մրցույթին մասնակցելու և գնային առաջարկի հայտը (այսուհետ՝ Հայտ) և կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ    https://drive.google.com/file/d/1KfUSwk8EATF1LX5zxl8plSZUa6h2LoaE/view?usp=sharing

2. Մրցույթի կարգը և պայմանները

2.1 Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի կողմից սահմանված մրցութային Կարգ-ին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  https://docdro.id/kYmbL3q

2.2 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Հիմնադրամ ներկայացնել Հայտը և մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթ՝ ք. Երևան, Տերյան 74 հասցեով, 1-ին մասնաշենք, 129 սենյակ, մինչև հոկտեմբերի 25-ը, ժամը 17․00-ն։

2.4 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հիմնադրամ 012 583452, կամ 012 528516 հեռախոսահամարներով Լիլիթ Աթանայանին կամ ուղարկել հաղորդագրություն Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար , Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեներին:

2.5 Մրցույթի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը մինչև Հայտերի ներկայացման վերջին օրը՝ աշխատանքային օրերին։ Ձեզ հետաքրքրող Գույքի գտնվելու վայրի հասցեն կարող եք նախօրոք ճշտել վերոհիշյալ հեռախոսահամարներով։

2.6 Հայտով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հիմնադրամ՝ փակ և կնքված (իրավաբանական անձի կնիքով՝ առկայության դեպքում) կամ ստորագրված (ֆիզիկական անձի կողմից) ծրարով:
Հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

           • «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ,
• « տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի մասնակցության և գնային առաջարկի հայտ»,
• ֆիզիկական անձի դեպքում՝ հայտատուի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը և ՀՎՀՀ,
• հայտատուի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև գտնվելու վայրը,
• Լոտի համարը ( կարող եք գտնել 1․1 հղումով՝ Ցանկում):

 

Ծրարին կից ներկայացվում է մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթը:

3. Մրցույթի արդյունքների ամփոփում

3.1 Տրանսպորտային միջոցի կամ գյուղտեխնիկայի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Հիմնադրամի կողմից առաջարկվող մեկնարկային գնից:

3.2 Եթե առաջարկված լոտի համար ընդամենը մեկ գնման հայտ է ներկայացվել, ապա գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով:

3.3 Մրցույթն ամփոփվելուց հետո Հիմնադրամը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին (այսուհետ Գնորդ) մրցույթի արդյունքների մասին: Մնացած մասնակիցները տեղեկացվում են մասնակցության վճարի վերադարձման կարգի մասին:

3.4 Եթե Գնորդը հրաժարվում է վճարել հաղթած լոտի համար, ապա վերջինիս չի վերադարձվում մասնակցության վճարը և հաղթող է ճանաչվում տվյալ Գույքի ձեռք բերման համար հաջորդ առավել բարձր գին ներկայացրած մասնակիցը:

4. Մրցույթի հաղթողի հետ գումարի վճարման կարգն ու պայմանները

4.1 Գործարքի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը կատարում է Գնորդը: Գնորդը Գույքի արժեքը վճարում է միանվագ`«Արդշինբանկ» ՓԲԸ բանկի համապատասխան հաշվին Հ/հ 2470100531030000, 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվանցելով մասնակցության վճարը։

4.2 Գնորդը պարտավորվում է իր միջոցներով տեղափոխել մրցույթով ձեռք բերված Գույքը ծանուցվելու օրվանից 10 օրվա ընթացքում, հակառակ դեպքում կկիրառվեն Գույքի պահպանության հետ կապված վճարներ։

 

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10