hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Դրամաշնորհներ

Բաց Հասարակություն Հիմնադրամ

Բաց Հասարակություն Հիմնադրամն աշխատում է կառուցել կենսունակ և հանդուրժողական ժողովրդավարություններ, որոնց կառավարությունները պատասխանատու են իրենց քաղաքացիների առջև:

Կենտրոնական Ասիայում և Կովկասում Հետազոտական և Ուսուցման Նախաձեռնություն Աջակցություն է ցուցաբերում երիտասարդ համալսարանական գիտնականների յուրօրինակ հետազոտություններին` իրենց սեփական ակադեմիական միջավայրում: Ծրագրի թիրախային խումբը նախատեսված է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի, Աֆղանստանի և Մոնղոլիայի ասպիրանտուրաների ուսանողների համար , ովքեր գրում են իրենց գիտական աշխատանքները, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում արդեն ավարտած ասպիրանտների համար:

Terra Viva Դրամաշնորհների Ուղեցույց

Terra Viva Դրամաշնորհների Ուղեցույցը զարգացնում և կառավարում է գյուղատնտեսության, էներգիայի, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ֆոլկսֆագեն Հիմնադրամ

Ֆոլկսֆագեն Հիմնադրամն անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է և սկսած 1962 թվականից ֆինանսավորում է գիտական ծրագրեր բոլոր առարկաներից: Փոփոխվող ֆինանսական նախաձեռնությունների շրջանակում հիմնադրամը հանդես է գալիս որպես հետազոտությունների և բարձրագույն կրթության խթանիչ ուժ:

Եվրոպայի և Արևելքի Միջև Ֆինանսական Նախաձեռնությունը մի կողմից նպատակ ունի խթանել Գերմանիայում հետաքրքրությունը տարածաշրջանի արդի զարգացումների վերաբերյալ, իսկ մյուս կողմից այն բացահայտում է նոր հնարավորություններ այս երկրների գիտնականների միջև հետազոտության և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությունը առավել ինտենսիվ դարձնելու համար :

Ակադեմիական Շվեյցարական Կովկասյան Ցանց

Ակադեմիական Շվեյցարական Կովկասյան Ցանցը ծրագիր է , որը նպատակ ունի զարգացնել սոցիալական և հումանիտար գիտությունները Հարավային Կովկասում և առհասարակ գիտությունը: Սկզբնապես ծրագիրը կենտրոնացած է եղել Գերմանիայի վրա, այնուհետև այն տարածվեց և 2011 թվականից ներառեց նաև Հայաստանը:

Ամեն տարի սահմանափակ քանակով կարճաժամկետ դրամաշնորնհեր են տրամադրվում Կովկասյան տարածաշրջանի կրտսեր գիտնականներին:

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10