hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Արտադրական պրակտիկա Գերմանիայում 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իր ուսանողների համար կազմակերպում է արտադրական պրակտիկա Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մեկլենբուրգ Ֆորպոմմերն դաշնային հողում գտնվող Agrar GmbH Diestelow ուսումնական տնտեսությունում: Տնտեսությունն ունի 1850 հա գյուղատնտեսական նշանակության հող, 330 գլուխ կաթնատու կով, 850 մայր խոզ:


• Պրակտիկայի տևողությունը 1 տարի է:
• Ուսանողի կացությունը հոգում է տնտեսությունը:
• Ամսական վարձատրության չափը՝ բրուտտո 600 եվրո:

Պրակտիկայի համար կարող են դիմել ՀԱԱՀ-ի բոլոր ուսանողները՝ սկսած 2-րդ կուրսից: Պրակտիկան շատ ուսուցողական և հետաքրքիր կլինի հատկապես Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների համար: Նրանք, ովքեր տիրապետում են գերմաներեն լեզվի A2 մակարդակի, կարող են դիմել անմիջապես: Իսկ մյուսները պետք է նախ մասնակցեն գերմաներենի նախնական դասընթացներին, որը կազմակերպում է «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը: Համապատասխան շահադրդվածության և ցանկության դեպքում տնտեսությունը երիտասարդ ուսանողներին առաջարկում է հետագա կրթության լավ հնարավորություններ:

Մանրամասների համար դիմել ¬2-րդ մասնաշենք, 415 սենյակ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիր, հեռ. 055520773, 012 520772:

 

Սեղանի թենիսի մրցումներ ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սեղանի թենիսի մրցումներ ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին և 25-ին` ժամը 15:00-ին, ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը 1-ին մասնաշենքի մարզադահլիճում կանցկացնի սեղանի թենիսի մրցում՝ համալսարանի աշխատակիցների մասնակցությամբ:
Մրցման նպատակն է նպաստել աշխատակիցների առողջ ապրելակերպին, ինչպես նաև պատրաստվել առաջիկա միջբուհական դասախոսական ավանդական առաջնությանը:
Ցանկացողները կարող են դիմել Ֆիզիկական կուլտուրայի ամբիոն:

...

Ֆինասնական գրագիտության բաց դաս

Գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10