hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

 Շառլ Ազնավուրը խոստացել է Թուրքիայի նախագահին Ծիծեռնակաբերդ ուղեկցել


imgresՇվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրն իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան շարունակում է ժխտել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ազնավուրը հայտնել է RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահին 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելու փաստին՝ Ազնավուրը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը դեռևս որևէ կերպ չի արձագանքել հրավերին:
«Նա դեռ չի պատասխանել, բայց եթե նա գա, ես էլ նրա հետ կգնամ»,- հայտնել է շանսոնյեն: Նա նաև նշել է, որ ինքն արդեն 90 տարեկան է, և հույս է հայտնել, որ նախքան իր վախճանը հայերի ու թուրքերի միջև հարաբերությունները կկարգավորվեն:

 

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10