hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ընդունելություն


Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա․Ե․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը հայտարարում է 2019-2020 ուստարվա առկա ուսուցման ընդունելություն /հիմնական և միջնակարգ ընդհանուր (լրիվ) կրթության հիմքով/ հետևյալ մասնագիտությունների գծով․

  • Հաշվապահական հաշվառում,
  • Ֆինանսներ,
  • Մենեջմենթ (կառավարում),
  • Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների),
  • Հողաշինարարություն,
  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն,
  • Անասնաբուժություն,
  • Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում,
  • Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում,
  • Ապրանքագիտություն,
  • Հողային ռեսուրսների կառավարում,
  • Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն,
  • Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա։
2019 թվականի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների

Դիմորդը` Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`
1) դիմում,
2) 4 լուսանկար (3x4 չափի),
3) կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճեն,
4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
5) կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում)։
Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, տվյալ Հաստատությունում վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ ընդունող հանձնաժողով։
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ․-ի հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 17-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-17:00։

Տերյան 74 ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, 220ա սենյակ
Հեռ․՝ 012-58-58-28

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10