hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ֆրանսիացի փորձագետները կօժանդակեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է ֆրանսիացի փորձագետներին, որոնք Հայաստան են ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով՝ աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծման և կիրարկման հարցում հայ մասնագետներին օժանդակելու նպատակով։

Փորձագիտական խմբին ուղեկցում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Խաղողագործությունը և գինեգործությունը մեր առաջնահերթություններից են, այժմ մենք խաղողագործության զարգացման ռազմավարություն ենք մշակում, որում կարտացոլվեն բոլոր հիմնական հարցերը՝ խաղողի այգիների հիմնումից մինչև վերամշակված արտադրանքի վաճառք։ Աշխարհագրական նշումներով գինեգործության զարգացման հարցում ֆրանսիական փորձը մեզ համար անգնահատելի ներդրում է, և ես հուսով եմ, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ այս տարվա ընթացքում լուրջ հաջողություններ կարող եք ունենալ»,-ողջունելով հյուրերին՝ մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը։
Դեսպան Ժոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր խոսքում շեշտել է, որ գյուղատնտեսությունը հայ-ֆրանսիական համագործակցության հարցում կենտրոնական դերակատարություն ունի՝ օժանդակության պատրաստակամություն հայտնելով։ Այս համատեքստում նա արժանահիշատակ է համարել աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծմանը նվիրված աշխատաժողովի անցկացումը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան գյուղատնտեսության գծով խորհրդական Ալեքսանդր Մարտինեզն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին՝ բարձր պրոֆեսիոնալիզմի և հագեցած ու բովանդակալից ծրագրի համար, որի շնորհիվ նրանք կարողացան բացահայտել Հայաստանի գինեգործության առկա ներուժը։ Նա հավելել է, որ աշխատաժողովի անցկացումից զատ գալիք տարեսկզբից ֆրանսիացի փորձագետները պատրաստակամ են տրամադրել տեխնիկական օժանդակություն աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը վերաբերող հարցերում։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ոլորտի իրավական դաշտի կանոնակարգմանը և երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող մի շարք այլ հարցերի։


Աղբյուրը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջ

 

Միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով

Միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով 

«Հայ-նորվեգական համագործակցություն բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» նախագծի շրջանակում սեպտեմբերի 25-ին եւ 26-ին ՀԱԱՀ-ի փոքր դահլիճում տեղի կունենա «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով միջազգային գիտաժողով։
Նախագծի ամփոփիչ հանդիպում-գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ
այստեղ։ Գիտաժողովի ժամանակացույցին կարելի է ծանոթանալ այստեղ։

...

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ 

ՀԱԱՀ-ի «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման անվճար դասընթացներ՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով:
Մասնակիցները կսովորեն՝
• Ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ,
• Նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր,
• Իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում,
• Մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային փաստաթղթեր:
Դասընթացները կկազմակերպվեն ս.թ. հոկտեմբերի 1-ից 30-ը՝ շաբաթական 3 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: Ցանկացողները կարող են դիմել ՀԱԱՀ-ի 2-րդ մասնաշենք, 509 սենյակ, Արմինե Մարտիրոսյանին: Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ը:
Դասընթացներին ակտիվ մասնակցած ուսանողներին կտրվեն նաև վկայագրեր:

...

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանը (University of La Verne) առաջարկում է ամառային և ձմեռային կարճաժամկետ բիզնես դասընթացներ, որոնց մասնակցելու համար հնարավոր է դիմել կրթաթոշակի: Կրթաթոշակը կարող է ծածկել ծախսերի մինչև 70%-ը:
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 22-ն է: Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել
հետևյալ հղումով: Դիմումին կից ուսանողները պետք է ներկայացնեն նաև CV և տեղեկանք համալսարանից:
(Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10