hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Հեռակա ուսուցման դեպարտամենտի ուսումնական գործընթացի կազմակերպումը

  1. Հեռակա ուսուցմամբ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի յուրացման նորմատիվային ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր մասնագիտության համապատասխան որակավորման աստիճանի պետական կրթական չափորոշիչներով (ըստ կրթական ծրագրերի ` առկա ուսուցման նորմատիվային ժամկետի կեսից մինչև 1 տարով ավել):

  2. Հեռակա ուսուցմամբ ուսումնական գործընթացը կազմակերպվում է ուսումնական պլանի և ուսումնական գործընթացի ժամանակացույցի համաձայն: 

  3. Ուսումնական պլանը կազմվում է առկա ուսուցման օրինակելի ուսումնական պլանի հիման վրա` պահպանելով հետևյալ պայմանը` առկա ուսուցման ծավալը յուրաքանչյուր տարում 160 ժամից ոչ պակաս: 

  4. Ուսումնական գործընթացի ժամանակացույցը (աշխատանքային պլան) կազմվում է յուրաքանչյուր կիսամյակի կամ ուսումնական տարվա համար` ըստ պլանի: Ժամանակացույցում նշվում են ուսումնասիրվող առարկաները (դասընթացները), յուրաքանչյուր առարկային հատկացված լսարանային ժամաքանակը և ստուգման ձևը: 

  5. Ուսումնական պլանը, ուսումնական գործընթացի ժամանակացույցը կազմվում է բուհերի ուսումնամեթոդական ստորաբաժանումների կողմից` համապատասխան ֆակուլտետների հետ համատեղ, և հաստատվում ռեկտորի (ուսումնական գծով պրոռեկտորի) կողմից: 

  6. Դասընթացներն անցկացվում են բուհի կողմից սահմանված ժամանակացույցով` մինչև հինգ շաբաթ ընդհանուր տևողությամբ: Դասընթացներն ավարտվում են քննաշրջաններով, որոնք լինում են` 

    ա) ուսումնաքննական (կիսամյակային կամ տարեկան), որի ընթացքում կատարվում են գործնական, լաբորատոր և կուրսային աշխատանքներ (նախագծեր), ամփոփիչ դասընթացներ` ուսանողների ինքնուրույն աշխատանքի ընթացքում ստացած գիտելիքների համակարգման, ընդլայնման և խորացման նպատակով, անցկացվում են քննություններ, ստուգարքներ, պրակտիկաներ (եթե դրանք նախատեսված են ուսումնական պլանով) , ինչպես նաև դրույթային դասախոսություններ և այլ դասընթացներ, 

    բ) ամփոփիչ ատեստավորման, որի ընթացքում ուսանողները հանձնում են քննություններ, պաշտպանում ավարտական թեզեր:

     



 

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

 Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել tovmasyan_lusine@yahoo.com էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:

...

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10