hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ընդունելություն


Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա. Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը հայտարարում է 2017-2018 ուստարվա ցերեկային ուսուցման ընդունելություն հիմնական և միջնակարգ ընդհանուր (լրիվ) կրթության հիմքով, հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Հաշվապահական հաշվառում
  • Ֆինանսներ 
  • Մենեջմենթ (Կառավարում)
  • Հողային ռեսուրսների կառավարում 
  • Ապրանքագիտություն 
  • Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում մասնագիտության «Ագրոէկոլոգիա» մասնագիտացմամբ 
  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
  • Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն
  • Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն 
  • Հողաշինարարություն 
  • Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա 
  • «Անասնաբուժություն» մասնագիտության «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտացմամբ
  • Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ավտոտրանսպորտում)

ՀԱԱՀ-ի քոլեջում ուսուցումը կատարվում է անվճար և վճարովի համակարգերում: Քոլեջում ուսման տևողությունը երկուսից չորս տարի է: Շրջանավարտները ստանում են կրտսեր մասնագետի որակավորում:
Քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին իրավունք է վերապահվում, սահմանված կարգով, ուսումը շարունակել համալսարանի հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրսում համապատասխան մասնագիտության գծով բարձրագույն կրթություն ստանալու համար:
Ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի տեղերի ընդունելությունը կատարվում է ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկաների գնահատականների ընդհանուր գումարի հիման վրա:
Դիմորդը քոլեջի ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցիչների (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`

  1. Դիմում,
  2. կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,
  3. վեց լուսանկար (3 x 4 չափի),
  4. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական` մինչև 16 տարեկան դիմորդի համար կամ զինվորական գրքույկ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
  5. կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից` Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում):

Ավարտական փաստաթղթում Հայոց լեզու առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է որևէ օտար լեզվով: Ընդունելությունը պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում իրականացվում է հետևյալ մրցութային սկզբունքով.

  1. Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի քննական միավորների, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկանների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը:
  2. Նշված գնահատականների/միավորների ընդհանուր գումարի հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է`
    • հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի քննական միավորների առավելագույն միջին թվաբանական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին,
    • ըստ ընդունելության մրցութային առարկաների ցանկով սահմանված առաջնային համարվող առարկաներից առավել բարձր գնահատականների/միավորների ունեցած դիմորդին,
    • նախընտրած մասնագիտության գծով համապատասխան կազմակերպություններում մասնագիտական աշխատանքի առավել տևական ստաժ ունեցող դիմորդին: 

Ընդունելության մրցութային առարկաներ, ըստ ներքոհիշյալ մասնագիտությունների համարվում են.
• Հաշվապահական հաշվառում, Ֆինանսներ, Մենեջմենթ (Կառավարում) մասնագիտություններ - մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն, օտար լեզու:
• Հողային ռեսուրսների կառավարում, «Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում» մասնագիտության «Ագրոէկոլոգիա» մասնագիտացմամբ, Հողաշինարարություն մասնա-գիտություններ - մաթեմատիկա, Ֆիզիկա, հայոց լեզու և գրականություն:
• Ապրանքագիտություն մասնագիտություն - մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն:
• Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն, Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա մասնագիտություններ - մաթեմատիկա, քիմիա, հայոց լեզու և գրականություն:
• Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն մասնագիտություն - մաթեմատիկա, կենսաբանություն, հայոց լեզու և գրականություն:
• Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն մասնագիտու-թյուն - քիմիա, մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն:
• «Անասնաբուժություն» մասնագիտության «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտացմամբ - կենսաբանություն, քիմիա, հայոց լեզու և գրականություն:
• Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ավտոտրանսպորտում) մասնագիտություն - ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն:

Դիմորդը ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար նախապես վճարում է 1000 (հազար) դրամ:
Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

Հասցեն՝ 0009, Երևան, Տերյան 74, 2-րդ մասնաշենք 4-րդ հարկ 437 սենյակ
              0005, Երևան, Բուռնազյան 143, 2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոսներ՝ (012) - 52-59-37, 45-39-02, 45-12-00:

Ընդունող հանձնաժողով

 

Էթիկայի կանոնագրքի քննարկում

Ուսումը Կրակովի Յագիելլոնիան համալսարանում շարունակելու հնարավորություն

Հայտարարություն

ACE Armenia կազմակերպությունը հայտարարում է Work&Travel USA 2018 ծրագրի մեկնարկը, որը տալիս է հնարավորություն ուսանողներին իրենց ամառային արձակուրդներն անցկացնել ԱՄՆ-ում, ձեռքբերել միջմշակութային և աշխատանքային փորձառություն, առաջնորդական հմտություններ և ունենալ անմոռանալի հիշողություններ: Մասնակիցները հնարավորություն ունեն նաև մասնակցելու Վաշինգտոնի համալսարանի «Քաղաքացիական առաջնորդության դասընթացներին» ՝ ստանալով հավաստագիր: Տեղերը սահմանափակ են: Մանրամասներն՝ այստեղ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10