hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում (Ավստրիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար:

Վերոնշյալ համալսարանում ուսումը 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ մեկ մագիստրոս և մեկ ասպիրանտ։ Ուսանողներին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար: Մրցույթին կարող են մասնակցել, ագրոնոմիական, օրգանական գյուղատնտեսության ոլորտների մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող ուսանողները (բացառությամբ ավարտական կուրսի): Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• անձնագրի պատճեն
• ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
• ակադեմիական տեղեկանք (անգլերենով) կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր
• մոտիվացիոն նամակ (անգլերենով)
• ինքնակենսագրություն (CV` Europass ձևաչափով, անգլերենով)
• անգլերենի իմացությունը հաստատող վկայական (B2 մակարդակ) կամ տեղեկանք դասավանդող դասախոսի կողմից անգլերեն լեզվի տիրապետման վերաբերյալ (անգլերենով)
• ուսումնառության մասին պայմանագիր (Learning agreement, նախնական տարբերակ) կամ ղեկավարի կողմից վավերացված աշխատանքային պլան (անգլերեն) ասպիրանտների/հայցորդների համար:
• առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն):
Վերոնշյալ փաստաթղթերի ձևանմուշները կարելի է ներբեռնել այստեղից:  
Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք այստեղ , իսկ առարկայական ցանկին ծանոթանալու համար՝ հետևյալ հղումներով.

http://short.boku.ac.at/int-in-boku-howtolookforcourses-en.html

https://online.boku.ac.at/BOKUonline/webnav.ini

Վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները մինչև սույն թվականի օգոստոսի 14-ը անհրաժեշտ է հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ, իսկ էլեկտրոնային տարբերակները (PDF ֆորմատով) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար : Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, ապա ՀԱԱՀ-ում կկատարվի մասնակիցների նախնական ընտրություն: Նախնական ընտրությունից հետո ընդունող համալսարանի կողմից կկատարվի կրթաթոշակակիրների վերջնական ընտրություն: Ավստրիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է մեկնեն Ռուսաստան և դիմեն Մոսկվայում գտնվող Ավստրիայի Հանրապետության դեսպանություն:
Մանրամասն տեղեկատվության համար դիմել Միջազգային կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ)՝ Սաթիկ Ավագյանին:

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ 

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ, որին կմասնակցեն ոլորտը ներկայացնող թիմեր ամբողջ Հայաստանից։
Մրցույթը արդյունավետ հարթակ է ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։
Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը
հետևյալ հղումով։ Ընտրված 10 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

...

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ – MBA» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2020թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

...

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի շնորհանդես

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի շնորհանդես

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գերմանախոս ուսանողներին տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ին, կարող են մասնակցել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական հալասարանում (1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, կոնֆերանսների դահլիճ) անցկացվելիք «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» (ՄԽԿ/IPS) ծրագրի շնորհանդեսին, որի ընթացքում կներկայացվի ծրագիրը և Բեռլինում ուսման հնարավորությունները։
Գերմանիայի Բունդեսթագը` Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ միասին, ամեն տարի տրամադրում է կրթաթոշակներ շուրջ 42 երկրների բուհերի երիտասարդ շրջանավարտների համար:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10