hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մեր մասինjagdhcgbbacdabhf



Ani-Petrosyan

Անի Պետրոսյան-ծրագրի համակարգող

«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական կուրսը հիմնվել է ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցության շրջանակներում: Համադրվելով ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Վայհենշտեֆանի ԿԳՀ-ի փորձն ու մեթոդիկան` ծրագիրն ի սկզբանե ունեցավ մեծ հաջողություն: Տասներկուամյա գործունեության ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում մոտ հիսուն ՀԱԱՀ շրջանավարտներ շարունակել են ուսումը Վայհենշտեֆանի ԿԳՀ-ում, իսկ յոթանասունից ավելի շրջանավարտներ իրենց արտադրական պրակտիկան անցկացրել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Մինչև 2011 թ. վերը նշված ծրագիրը գործել է միայն հայերեն լեզվով: Սկսած 01.12.2011թ.-ից՝ ծրագիրը գործում է երկու լեզվով` հայերեն և գերմաներեն: Յուրաքանչյուր տարի ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողների համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի դասընթացներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրական պրակտիկա անցկացնելու համար: Ծրագրի նպատակն է ուսանողներին զինել ոչ միայն ժամանակակից տեսական գիտելիքներով, այլ նաև գործնական հմտություններով, որն անհրաժեշտ է տեսական ուսուցումը լավ յուրացնելու համար: Լավագույն ուսանողները հնարավորություն են ստանում իրենց տեսական ուսուցումը նույնպես Գերմանիայում շարունակելու համար:

Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հետ սերտ համագործակցելով՝ պարբերաբար թարմացվում են ուսումնական նյութերը, դասավանդող դասախոսները վերապատրաստվում են Վայհենշտեֆանի ԿԳՀ-ում, կազմակերպվում են սեմինարներ ինչպես ՀԱԱՀ-ում, այնպես էլ Վայհենշտեֆանի ԿԳՀ-ում, նաև կազմակերպվում են ուսումնա- տեղեկատվական այցելություններ ուսանողների համար:

2011թ.-ից ծրագիրը ֆինանսավորվում է DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) կողմից: Շնորհիվ DAAD-ի աջակցության՝ ծրագիրն ավելի է ընդլայնվել: Այն հնարավորություն է ընձեռում ՀԱԱՀ բարձր առաջադիմությամբ ուսանողներին (հատկապես սոցիալապես անապահով) կրթաթոշակ ստանալ և ՀԱԱՀ-ում, և Գերմանիայում` Վայհենշտեֆանի ԿԳՀ ում ուսանելու համար:

Սիրելի ուսանողներ, մեր թիմը ողջունում է ձեզ, որպես մեր ապագա մագիստրանտների և ծրագրի մասնակիցների, ու պատրաստ է ապահովել ձեզ ավելի մանրամասն տեղեկատվությամբ ու խորհրդատվությամբ:

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում

Հետադարձ կապ

0009, ՀՀ, ք. Երևան, Տերյան 74, 2-րդ մասնաշենք 415 սենյակ
Հեռ. (+374) 12 52 07 72, ներքին 2-74,
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
DAAD այլ ծրագրերի համար՝ www.daad.am

 

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

Կրակովի Յագելոնյան համալսարանում դասավանդման փորձի ներկայացում

Աշխատանքի շուկայի վիճակագրության վերաբերյալ դասախոսություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10