Ղարախանյան Կարեն

0 Shares

Ուսանողական խորհրդի նախագահ&

Ղարախանյան Կարեն Արթուրի

Ծնվել է՝ 09.10.1997թ.

Ուսանողական խորհրդի նախագահ

Կրթություն և վերապատրաստում

2004-2012թթ. սովորել և ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 միջնակարգ դպրոցը
2012-2015թթ. սովորել և ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա.Քոչինյանի անվան քոլեջը՝ «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ
2015 թվականին ընդունվել և այժմ սովորում է ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետում՝ «Ագրոէկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանություն» մասնագիտության 3-րդ կուրսում
2015 թվականից սովորում է ՀԱԱՀ Հեռակա ուսուցման դեպարտամենտում՝ «ԱՊՀ հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ
2018 թվականից սովորում է «Ի-ՎԻ-ԷՆ» գինու ակադեմիայում:

Հասարակական գործունեություն

2016-2018թթ. ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետ, ուսանողական խորհրդի նախագահ
2016-2019 թթ. ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետ, գիտական խորհրդի անդամ
2016-2018թթ. ՀԱԱՀ, Գիտական խորհրդի անդամ
2017թ. «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի նարնջագույն ճակատի անդամ
2018թ. հունիսի 18-ից ՀԱԱՀ, ուսանողական խորհրդի փոխնախագահ
2018թ. հուլիսի 31-ից ՀԱԱՀ, Հոգաբարձուների խորհրդի քարտուղար
2018թ. դեկտեմբերից ՀԱԱՀ, ուսանողական խորհրդի նախագահ
2019 թվականից ՀԱԱՀ, ռեկտորատի անդամ:
2017-2018 ուստարում եղել է Գ.Խ.Աղաջանյանի անվան կրթաթոշակառու:

Լեզուների իմացություն

Հայերեն՝ (մայրենի), ռուսերեն, անգլերեն: