hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

arevik_ansnabucakna

Դեկանի պաշտոնակատար՝

անասն.գ.թ., դոցենտ.
Արևիկ Յուրիի Աբովյան

Համկ (բ) Կ Անդրկովկասի երկրկոմի 1928 թվականի հունիսի 28-ի որոշմամբ Երևանում հիմնադրվեց անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտը, իսկ սեպտեմբերի 18-ին տրվեց առաջին հրամանը՝ պրոֆեսոր Բորիս Գրիգորիի Մասինոյին ինստիտուտի դիրեկտոր նշանակելու մասին: 1928 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ինստիտուտի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀԿԿ Կենտկոմի ղեկավարները (Ա. Խանջյան, Ա. Մռավյան, Ս. Կասյան և ուրիշներ): Ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետի հիմնադիր դեկանն է եղել պրոֆեսոր Բ. Ն. Միխայլովը: 1930թ. հիմնադրվեց Երևանում անդրկովկասյան ասնասնաբուժական ինստիտուտը: 1931 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում ընդունվեց վերոհիշյալ  երկու ինստիտուտների բազայի վրա Երևանում ստեղծել անասնաբուժական և անասնաբուծական ինստիտուտ:

1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորումից հետո ֆակուլտետը վերանվանվեց անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետ, իսկ 2003թ. երկու ֆակուլտետների միավորմամբ կազմավորվեց անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը:

2006-2019 թ. հունվար ամիսը ֆակուլտետը ղեկավարել է պրոֆեսոր Ա.Վ. Վարդանյանը: 2019 թ. հունվարից դեկանի պաշտոնակատար է նշանակվել անասն. գիտ. թեկնածու, դոցենտ Ա. Յու. Աբովյանը:

Ֆակուլտետի կազմում գործում են հետևյալ ամբիոնները.

Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում 4 մասնագիտությունների գծով`

Ֆակուլտետի 4 մասնագիտությունների գծով սովորում է շուրջ 300 ուսանող: Այսօր ֆակուլտետում իրականացվում է Եվրոպական միասնական կրթական տարածքի ձևավորում, ուսանողների ազատ տեղաշարժի հնարավորություն և աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակության ապահովում: «Tempus» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերի շրջանակներում վերանայվել են ողջ ուսումանական պլանները, առարկայական ծրագրերը և դասավանդումն իրականացվում է Եվրոպական կրթական չափորոշիչներին համապատասխան:

Երեք մասնագիտությունների գծով (բացի «Դեղագիտությունից») ուսանողները մասնակցում են արհեստական սերմնավորողի դասընթացներին և ստանում «Արհեստական սեմրնավորող օպերատորի» որակավորում:

Ֆակուլտետում դասավանդում են բարձր որակավորում ունեցող դասախոսներ՝ 16 գ. դ. պրոֆեսոր, 33 գ. թ. դոցնետ, ֆակուլտետն ունի համապատասխան բազա (լաբորատորիաներ, կահավորված լսարաններ, ուսումնափորձնական տնտեսություն) որակյալ մասնագետներ պատրաստելու համար:

Ֆակուլտետի համար այժմ կրթական, գիտական համակարգի բարեփոխումների բուռն շրջան է, որը լի է դժվարություններով, պահանջվում է բազմաբնույթ խոչընդոտների հաղթահարում, ջանքերի լարում: Իրականացնելով տարաբնույթ ծրագրեր, այդ թվում միջազգային, ինչպես նաև «Տեմպուս Տասիս», «Էրազմուս Մունդուս», «ՄՆՏՑ»՝ հնարավոր կլինի հասնել բաղձալի նպատակին:

 

Հանդիպում Սամվել Կարապետյանի հետ

Մրցույթ "ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ և ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ" թեմայով

Ուսումն Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն հատուկ կարիք ունեցող ուսանողների համար

Ուսումն Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն հատուկ կարիք ունեցող ուսանողների համար

Erasmus+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Ալմերիա, Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: ՀԱԱՀ-ից Ալմերիայի համալսարանում ուսումը 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան 2 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մարտ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
24 25 26 27 28 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10