hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ընդհանուր կենսաբանության ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Բադալյան Մանվել Վլադիմիրի

Ընդհանուր կենսաբանության ամբիոնը կազմավորվել է 1997թ. ՀԳԱ-ի բուսաբանության, գենետիկայի և կենդանաբանության ամբիոնների միավորմամբ: Հիմնադրման օրվանից մինչև 2006թ. ամբիոնը գլխավորել է պրոֆեսոր Վ.Ա. Զորանյանը:
2007-2009 թթ. ընդհանուր կենսաբանության ամբիոնի վարիչն է եղել դոցենտ Մ.Մ. Միրգիյանցը: 2009-ից ամբիոնը ղեկավարում է դոցենտ Մ.Վ. Բադալյանը:

Ամբիոնի պրոֆեսորադասախոսա-կան կազմն արդյունավետ գիտա-հետազոտական ուսումնասիրու-թյուններ է ծավալել կենդանիների ինբրեդային դեպրեսիայի և հետե-րոզիսի կենսաբանական բնույթի բացահայտման, տավարի բազմա-պտղության գենետիկական օրինա-չափությունների պարզաբանման, ճահճակուղբերի մազածածկի գույնի ժառանգման և դրա հետ կապված պլեյոտրոպիայի երևույթի բացահայտման ուղղությամբ, ինչպես նաև մշակել է ինտերֆերոնի ստացման նոր եղանակ, ինչի համար ստացել է հեղինակային վկայական:
Ներկայումս ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ իրակա-նացվում են 3 հիմնական ուղղություններով. 

  1. Գենետիկայի` ուղղված հնդկահավերի կուսածնության հիմնահար-ցերի, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների և մշակա-բույսերի սպիտակուցների բազմաձևության ուսումնասիրությանը: Մշակվել է չբեղմնավորված ձվից արու հնդկահավերի ստացման եղանակ, ինչի համար տրվել է հեղինակային վկայական /դոցենտ Մ. Բադալյան/:
  2. Բուսաբանության` ուղղված բուսական էկոհամակարգերի և առան-ձին հետաքրքրություն ներկայացնող բուսատեսակների բազմա-կողմանի ուսումնասիրությանը /ասիստենտ Ա. Ալեքսանյան/:
  3. Կենդանաբանության` ուղղված արյան մակաբուծային հիվանդու-թյունների և իքսոդային տզերի տեսակային կազմի ուսումնա-սիրությանը (դասախոս Մ. Վարդանյան):


Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Բադալյան Մանվել Վլադիմիրի - դոցենտ

  1. Մելքոնյան Լյուդմիլա Մհերի - գ.թ. դոցենտ
  2. Խուրշուդյան Նարինե Պայքարի - գ.թ. դոցենտ
  3. Դիլանյան Վարյա Թելմանի - գ.թ. դոցենտ
  4. Վարդանյան Մարինե Վազգենի - գ.թ. դասախոս
  5. Ալեքսանյան Ալլա Սամվելի - գ.թ.ասիստենտ
  6. Վարդանյան Նելլի Սեդրակի - ասիստենտ
  7. Մովսիսյան Իրենա Ռոբերտի - ասիստենտ
  8. Կարապետյան Վարսենիկ Մնացականի -ասիստենտ
  9. Քոսայան Արմինե Մանվելի -ասիստենտ
  10. Գասպարյան Գրիգորի Աշոտի - գ.թ. դոցենտ
  11. Մելքումյան Գայանե Արամի - 1-ին կարգի լաբորանտ
  12. Գրիգորյան Ջուլիետա Սամսոնի - 1-ին կարգի լաբորանտ:

Դասավանդվող առարկաները

«Բուսաբանություն», «Բույսերի ֆիզիոլոգիա», «Կենսաբանություն», «Ձկնաբանություն», «Հիդրոկենսաբանություն», «Գենետիկա», «Մուտագենեզ», «Կենսատեխնոլոգիա», «Ագրոկենսատեխնոլոգիա», «Գյուղատնտեսական կենդանիների մասնավոր գենետիկա», «Գյուղատնտեսական կենդանիների մարկերային սելեկցիա», «Գենային ինժեներիայի հիմունքներ», «Բջջագենետիկա», «Գենոմիկա», «Իմունոգենետիկա», «ԳՄՕ/ԿՄՕ, Սննդի և շրջակա միջավայրի անվտանգություն»:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-մասնաշենք, 311,312 սենյակներ
Հեռ. (37412) 52 09 05 ներքին՝ 3-71
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10