hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոն

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար 
Սմբատ Հարութի Դավեյան

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ՝ Գրաֆիկայի և մեքենաների նախագծման հիմունքների և Նյութերի դիմադրության և ճարտարագիտական կառուցվածքների ամբիոնների միավորմամբ ստեղծվել է Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոնը: 

Նախկին Գրաֆիկայի ամբիոնը Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում  հիմնադրվել է 1942 թ.:  Այն երկար տարիներ գլխավորել են Կարապետ Ամիրյանը, Հայկ Կարապետյանը, Արա Ամիրյանը և Սամվել Մարիկյանը: Իսկ Նյութերի դիմադրության և ճարտարագիտական կառուցվածքների ամբիոնը ստեղծվել է 1943 թ.: Այն տարբեր տարիների ղեկավարել են Օ.Մ. Սապոնջյանը, Վ.Վ. Ալեքսանդրյանը, Վ.Վ. Բաբաջանյանը, Ս.Ն. Մեքինյանը, Ս.Հ. Դավեյանը,  Ռ.Ս. Մինասյանը, Է.Ս. Կոսեմյանը:

Երկու ամբիոններում էլ գիտական և հետազոտական աշխատանքներ են տարվում ոլորտի համար կարևոր՝  ՀՀ գյուղատնտեսության  էներգիայի այլընտրանքային աղբյուրների` մասնավորպես քամու էներգիայի օգտագործման, մեխանիկական փոխանցումների կատարելագործման, լեռնալանջերի յուրացման տեխնոլոգիաների և հողամշակ մեքենաների հիմնախնդիրների, ստատիկ և դինամիկ բեռների ազդեցության դեպքում գյուղատնտեսական մեքենաների և դրանց մասերի լարվածադեֆորմացիոն վիճակների հաստատման, բույսերի ցողունների կտրման տեսության և գործնական լուծումների, բույսերի քայքայման մեխանիկայի տեսության, շինարարական, հիդրոտեխնիկական կառուցվածքների, կոնստրուկ-ցիաների ամրության, կոշտության և կայունության որոշման, հողի մշակման մեքենաների բանող օրգանների հուսալիության գնահատման և հիդրոդինամիկայի մի շարք խնդիրների լուծման ուղղություններով:

Առանձնապես միջազգային ճանա-չում են ստացել Գրաֆիկայի և մեքենաների ամբիոնի կողմից մշակված շղթայաալիքային փո-խանցումների (ՇԱՓ) և հողմա-էներգետիկ պաշարների օգտա-գործմանը վերաբերող աշխա-տանքները: Նշված երկու թեմաների գծով միջազգային գիտաժողովներում ներկայացվել և կարդացվել են երկու տասնյակից ավել զեկուցումներ: 

2000 թվին ԱՄՆ Ավտոմոբիլային ճարտարագետների միջազգային միության (SAE International) Համաշխարհային կոնգրեսում (Միլաուոկի, ԱՄՆ) ամբիոնի պրոֆեսորներ Կ.Ա. Ամիրյանի և Ա.Կ. Ամիրյանի ներկայացրած զեկուցումը ճանաչվեց լավագույնը, որի համար հեղինակներն արժանացան Միության հատուկ սերտիֆիկատների և ընտրվեցին SAE International Միջազգային ասոցիացիայի անդամ:
ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակման հիմնադրամի (CRDF) մրցույթներում հաղթող են ճանաչվել ամբիոնի պրոֆեսորներ Կ.Ա. Ամիրյանի և Ա.Կ. Ամիրյանի կողմից ներկայացրած հետազոտությունները:

Իսկ Նյութերի դիմադրության ամբիոնի աշխատողների կողմից մշակվել, ստեղծվել և ներդրվել են երկու էլեկտրահիդրավլիկ կայաններ (Մոլնիա-1 և Մոլնիա-2) մեծ չափի կարծր քարերի և ապարների ջարդման համար: Բույսերի ցողունների կտրման համար մշակվել և ներդրվել են կտրող ռոտացիոն ապարատներ (Ա.Պ. Թարվերդյան):  Ամբիոնի դասախոսների կողմից կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները զեկուցվել են միջազգային, հանրապետական և համալսարանի գիտական կոնֆերանսներում: Ամբիոնի դասախոսների կողմից հրատարակվել է շուրջ 450 գիտական աշխատանք, որոնցից՝ 5 մենագրություն՝ Ա.Պ. Թարվերդյան, Ռ.Ս. Մինասյան, 3 դասագիրք, 13 գիտական ձեռնարկ, 15 հեղինակային վկայագիր: Մշակվել և հրատարակվել է 50-ից ավելի մեթոդական ցուցում՝ նախագծային, կուրսային, հաշվարկա-գրաֆիկական և լաբորատոր աշխատանքներ կատարելու համար: Ամբիոնի դասախոսներ Ա.Պ. Թարվերդյանի, Ռ.Ս. Մինասյանի և Վ.Վ. Ալեքսանդրյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 8 դոկտորական և 21 թեկնածուական ատենախոսություն: Պրոֆ. Ռ.Ս. Մինասյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ, իսկ պրոֆեսոր Ա.Պ. Թարվերդյանը 2006թ. դարձել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2014թ.՝ ակադեմիկոս:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Սմբատ Հարութի Դավեյան - տ.գ.թ., դոցենտ

  1. Թարվերդյան Արշալույս Պողոսի – տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
  2. Ամիրյան Արա Կարապետի – տ.գ.դ., պրոֆեսոր
  3. Կոսեմյան Էդուարդ Սուրենի - տ.գ.թ., դոցենտ
  4. Անանյան Վադիմ Արսենի - տ.գ.թ., դոցենտ
  5. Մինասյան Արթուր Ռազմիկի - տ.գ.դդ., դոցենտ
  6. Կարապետյան Հայկ Մակարի - տ.գ.թ., դոցենտ 
  7. Ավետիսյան Արթուր Շմիդտի - դասախոս
  8. Տոնապետյան Արամ Պարգևի - տ.գ.թ., ասիստենտ
  9. Ամիրյան Օֆելյա Աշոտի - դասախոս
  10. Սարգսյան Լուսինե Խաչիկի- դասախոս
  11. Աճեմյան Արամ Հրայրի - դասախոս 
  12. Խաչատրյան Նաիրա Վալերիի - ասիստենտ
  13. Բարսեղյան Կարինե Զալիկի - ասիստենտ
  14. Հարությունյան Գայանե Բարսեղի - ասիստենտ
  15. Մելիքջանյան Արմինե Հովիկի - ասիստենտ
  16. Հովհաննիսյան Մաքսիմ Գրիշայի - մասնագետ
  17. Հայրապետյան Հայկ Հմայակի- մասնագետ
  18. Մարտիրոսյան Արմինե Պետրոսի - մասնագետ
  19. Ասլանյան Աննա Սերգեյի - մասնագետ
  20. Ստեփանյան Անահիտ Վանիկի 2-րդ կարգի լաբորանտ
  21. Բրուտյան Վարդուհի Սամվելի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները

«Գծագրական երկրաչափություն», «Ճարտարագիտական գրաֆիկա և մոդելավորում», «Ճարտարագիտական գրաֆիկա», «Հողաշինարարական գծագրություն», «Համակարգչային գրաֆիկա», «Համակարգչային գրաֆիկա և մոդելավորում», «Մեխանիզմների և մեքենաների տեսություն», «Մեքենաների մասեր», «ՄՄ ՄՄՏի հիմունքներով», «Մեքենամասեր և ՄՄՏ»,  «Նյութերի դիմադրություն», «Շինարարական նյութեր», «Գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր», «Ճարտարագիտական կոնստրուկցիաներ», «Կառուցվածքների տեսություն», «Առաձգականության, պլաստիկության և սողքի տեսություն», «Ճյուղի ձեռնարկության շինարարական նախագծման հիմունքներ», «Ճարտարագիտական կոնստրուկցիաներ արտակարգ իրավիճակներում»:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:

Հետադարձ կապ 

ՀԱԱՀ, II մասնաշենք, 335 սենյակ,
Հեռ. (37412) 58 37 11, ներքին՝ 2-16, 2-17

 

Վարդան Ալեքսանյանը կփոխանցի իր փորձը

Ագրոտեխ ինկուբատորում բանախոսը Հովհաննես Երիցյանն է

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Սովորում ենք կազմել ինքնակենսագրական

Ուսանողության միջազագային տոնին նվիրված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը կազմակերպում է հանդիպումների շարք։
Առաջին հանդիպումը «Սովորում ենք կազմել ինքնակենսագրական» թեմայով տեղի կունենա նոյեմբերի 19-ին` ժամը 12։30-ին, ՀԱԱՀ առաջին մասնաշենքի 329 լսարանում (փոքր դահլիճ)։
• Ինչպե՞ս կազմել ճիշտ ինքնակենսագրական
• Ո՞րն է CV-ի և resume-ի տարբերությունը
• Ինչպե՞ս առանձնանալ մյուսներից
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները՝ նոյեմբերի 19-ին։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10