hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ԱԳՐՈՆՈՄԻԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ter-grigoeyan
Դեկանի պաշտոնակատար՝ գ.գ.թ., դոցենտ
 Արմենակ Ջալլադի Տեր-Գրիգորյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնարար ֆակուլտետներից է Ագրոնոմիական ֆակուլտետը, որը կազմավորվել է 1921թ. Երևանի ժողովրդական համալսարանում (ԵՊՀ): Ֆակուլտետի ստեղծման գործում մեծ ավանդ ունի նրա առաջին դեկանը՝ ճանաչված գիտնական ու մանկավարժ Պապա Բեժանի Քալանթարյանը:
1930թ. Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրվում է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ այգեգործության, երկրագործության /դաշտավարական/ և անասնաբուծության ֆակուլտետներով: Առաջին երկուսը 1943թ. վերանվանվում են ագրոնոմիական և այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետներ:
Ագրոնոմիական ֆակուլտետը տարբեր տարիների ենթարկվել է մի շարք կառուցվածքային փոփոխությունների. 1988թ. ագրոնոմիական և այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետները միավորվում են և գործունեությունը շարունակում որպես ագրոնոմիական ֆակուլտետ:  1994-1995 ուստարում Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման հետևանքով նորաստեղծ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում կազմավորվում է ագրարային ֆակուլտետը, որին միանում են նաև (1997 թ.) տեխնոլոգիական ֆակուլտետի մասնագիտությունները: 2002-2003 ուստարում վերոնշյալ ֆակուլտետից առանձնացվում են անասնաբուծական ու տեխնոլոգիական մասնագիտությունները և ագրոնոմիական մասնագիտությունների բազայի վրա կրկին կազմավորվում է ագրոնոմիական ֆակուլտետը:  

Ֆակուլտետի կազմում ընդգրկված են հետևյալ 6 ամբիոնները`

Ֆակուլտետի գործունեությունը համապատասխանում է Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ուսուցման արդի մեթոդներին: Ֆակուլտետում ուսումնական կաբինետներն ու լաբորատորիաները ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով, ցուցադրական նյութերով, հերբարիումներով և համակարգչային տեխնիկայով: Ուսումնական գործընթացին զուգահեռ ֆակուլտետն իրականացնում է գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ: Հիմնարար և կիրառական նշանակություն ունեցող կարևոր գիտական հետազոտությունների շնորհիվ գյուղատնտեսական արտադրության մեջ ներդրվել են ավելի քան 200 առաջարկություն, այդ թվում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ 40 նոր սորտ: Ֆակուլտետն իր գործունեության ընթացքում հրատարակել է 170 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, ավելի քան 6800 գիտական հոդված, նաև բազմաթիվ արտոնագրեր և վկայագրեր:

Ագրոնոմիական ֆակուլտետում գործում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճան շնորհող 011 «Ագրոնոմիա» մասնագիտական խորհուրդը, որտեղ հայցորդները ատենախոսություններ են պաշտպանում հետևյալ մասնագիտությունների գծով՝
  • Զ.01.01 - Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելորացիա և ագրոքիմիա
  • Զ.01.02 - Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն 
Ֆակուլտետի մասնագիտական խորհրդի անցած ավելի քան 50 տարիների ընթացքում թեկնածուական և դոկտրական ատենախոսություններ են պաշտպանել 200 մարդ:

Ագրոնոմիական ֆակուլտետը ՀՀ-ում միակն է, որտեղ մասնագետներ են պատրաստում հետևյալ մասնագիտությունների գծով՝

Ագրոնոմիական ֆակուլտետը համագործակցում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության համաշխահային գրասենյակի, Կովկասի տարածաշրջանի ագրոկենսաբազմազանության պահպանման հայկական գրասենյակի, Նորվեգիայի Սաէրհեիմի կենսաէկոնոմիկայի ինստիտուտի, Թրոմսոյի արկտիկական համալսարանի, Իտալիայի Դելլ Մանշ պոլիտեխնիկական համալսարանի (Անկորա), Ռուսաստանի մի շարք գյուղատնտեսական համալսարանների և գիտական կենտրոնների հետ:

 

Համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

Բաց դռների օր Ագրարային համալսարանում

Բաց դռների օր Ագրարային համալսարանում


Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ապագա դիմորդ-ուսանողների և ծնողների համար: 
Միջոցառման շրջանակում հնարավորություն կունենաք շրջել համալսարանում, ծանոթանալ իրականացվող ծրագրերին, համալսարանի առանձնահատկություններին, ընդունելության կարգին, ուսումնառության պայմաններին և ուսանողների առօրյային: 

Շտապե՛ք գրանցվել և մասնակցել «Բաց դռների օրվան» մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին։ 

Ք. Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք։ 
Հեռախոսահամար՝ 012-54-57-13, ներքին՝ 366։ 
Մասնակցության համար կարող եք գրանցվել
 այստեղ:

...

«Նորաբողբոջ և ծաղկած գարուններ» միջոցառում ՀԱԱՀ-ում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10