en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
These articles are available only in armenian.

Մրցույթ. 3-օրյա վերապատրաստման հնարավորություն Իտալիայում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ABioNet Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 դասախոսական տեղի մրցույթ Տերամոյի համալսարանում (Իտալիա) 3 օր վերապատրաստվելու նպատակով (2019 թ.-ի մայիսի 5-9` ներառյալ ճամփորդության օրերը): Վերապատրաստման ոլորտն է՝ սննդի քիմիական անալիզ: Մրցույթին կարող են մասնակցել միայն նշյալ ոլորտում աշխատող դասախոսները:


Վերապատրաստված մասնակիցները պետք է ստացած փորձն ու գիտելիքները տեղայնացնեն ՀԱԱՀ-ում, ինչպես նաև մասնակցեն իրենց ոլորտին առնչվող դասընթաց(ներ)ի ծրագրերի ստեղծմանը՝ ABioNet ծրագրի շրջանակում: 
Մրցույթին մասնակցելու համար ներքոհիշյալ փաստաթղթերը էլեկտրոնային PDF ձևաչափով պետք է ուղարկել This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլ. հասցեին, իսկ բնօրինակները հանձնել Արտաքին կապերի դեպարտամենտ՝ Գարեգին Համբարձումյանին.
1. անձնագրի լուսապատճեն,
2. ինքնակենսագրություն անգլերենով (CV)՝ պատրաստված Europass ձևաչափով,
3. առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ),
4. մոտիվացիոն նամակ` անգլերենով,
5. ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ՝ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից):
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը 2019 թ.-ի մարտի 15-ն է:

 

Calendar of Events

September 2019
S M T W T F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5