en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
These articles are available only in armenian.

«Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» ծրագիր 

Նախքան դիմումը լրացնելն  ուշադիր կարդացեք


Ծրագրի ընդհանուր նկարագիր

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամն իրականացնում է «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» ծրագիրը, որի շրջանակում փոխհատուցվում է մագիստրատուրայի վարձավճարը մրցույթում հաղթած ուսանողների համար: Ծրագրին կարող են մասնակցել ՀԱԱՀ

ագրոբիզնեսի և տնտեսագիտության, ագրոնոմիական և անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետների բակալավրիատի ավարտական կուրսի (առկա ուսուցման համակարգ) գերազանց/բարձր առաջադիմություն ունեցող ՀՀ մարզերի այն ուսանողները, ովքեր ցանկանում են կրթությունը շարունակել ՀԱԱՀ նույն ֆակուլտետների մագիստրատուրայում:
Ծրագիրը գործելու է մրցութային կարգով: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով:

Առաջին փուլի ընտրությունը կկատարվի ներկայացված փաստաթղթերի հիման վրա` ներքոնշյալ չափանիշներով.

Դիմողը՝

  •  Սոցիալական աջակցության վարչության «Փարոս» ծրագրի անդամ է
  •  միակողմանի և/կամ երկկողմանի ծնողազուրկ է
  •  մնացել է առանց ծնողական խնամքի
  •  ծնողը(ները) 1-ին և/կամ 2-րդ խմբի հաշմանդամներ են
  •  ունի հաշմանդամություն
  •  ազատամարտիկի երեխա է
  •  բազմազավակ ընտանիքից է (3 և ավելի երեխա)
  •  ընտանիքում կա վճարովի համակարգում սովորող երկու և ավելի ուսանող
  •  բնակվում է ՀՀ մարզում

Երկրորդ փուլի մասնակցության համար ընտրված ուսանողները պետք է ներկայացնեն ծրագիր՝ «Ինչպես եմ պատկերացնում իմ համայնքի զարգացումը», որի համար կանցնեն համապատասխան դասընթացներ: Ներկայացված ծրագրերը քննարկվելու են ծրագրի շրջանակում կազմված հանձնաժողովի կողմից և կատարվելու է հաղթողների ընտրություն:

Լրացված դիմումը, էսսեն և կցված փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀԱԱՀ-ի աշխատակազմ՝
ՀԱԱՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ
Հեռ.՝ (+374 12) 56-70-79
Էլ. հասցե` This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Ուշադրություն.
• Մրցույթին մասնակցելու համար կդիտարկվեն միայն լիարժեք փաթեթները:
• Նշված ժամկետից ուշ ներկայացված փաթեթները չեն դիտարկվի:
• Մասնակիցների ընտրման գործընթացը թափանցիկ և անաչառ անցկացնելու համար ստուգվելու է դիմումին կից ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի ճշգրտությունը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի համակարգողներին՝

  • Լուսինե Մնացականյան, ՀԱԱՀ Աշխատակազմ, հեռ.՝ (+374 12) 56-70-79
  • Մարինե Եղիազարյան/ Աննա Կարապետյան, ԱՄՔՈՐ Հայաստան, հեռ.՝ (010) 248141, (010) 282977

Մասնակցության դիմումը կարող եք ներբեռնել այստեղից: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2019 թվականի փետրվարի 27-ը:

 

Calendar of Events

September 2019
S M T W T F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5