en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
These articles are available only in armenian.

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողներից մեկին հնարավորություն կընձեռվի 2018-19 ուստարվա 1-ին կիսամյակում (5 ամսով) սովորելու Կրակովի Յագելլոնիան համալսարանում (Լեհաստան): Ուսանողին կտրամադրվի ամսական 750 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:

Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ այն ուսանողները (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա), որոնց 2018-19 ուս. տարվա աշնանային կիսամյակի առարկաներն առավելագույնս կհամապատասխանեն ընդունող համալսարանի նույն կիսամյակի առարկայական ծրագրերին:
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի համապատասխան համակարգողին հանձնեն ստորև նշված փաստաթղթերը, իսկ դրանց էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլ.հասցեին: Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, և ՀԱԱՀ-ում մասնակիցների նախնական ընտրություն կկատարվի: Նախնական ընտրությունից հետո ընդունող համալսարանի կողմից կկատարվի կրթաթոշակակրի վերջնական ընտրությունը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
• Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
• Ակադեմիական տեղեկանք (անգլերենով) կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր (առկայության դեպքում)
• Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
• Անձնագրի պատճեն
• Անգլերեն լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ կամ օտար լեզվի դասախոսի կողմից հաստատված օտար լեզվի իմացությունը հաստատող ձևաթուղթ (անգլերենով)
• Ուսումնական պայմանագրի նախնական տարբերակը
Վերջին փաստաթուղթը (անհրաժեշտության դեպքում նաև օտար լեզվի իմացությունը հաստատող ձևաթուղթը) կտրամադրվեն Արտաքին կապերի դեպարտամենտում, և տեղում ցուցումներ կտրվեն փաստաթղթերի ճիշտ լրացման համար:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 10-ը:
Կրակովի Յագելլոնիան համալսարանի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ համալսարանի պաշտոնական կայքէջից http://www.en.uj.edu.pl/  իսկ ընդունող համալսարանում անցկացվող դասընթացներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` http://www.dmws.uj.edu.pl/en_GB/oferta-kursow  
Մրցույթի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք` 127 սենյակ):

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Calendar of Events

September 2019
S M T W T F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5