en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Scientific conference

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
These articles are available only in armenian.

Շուրջ 3 տոկոսով ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների տարեկան միջին կաթնատվությունը. ֆերմերներն արդյունքներից գոհ են

Անասնակերի գնի բարձրացման պատճառով նախորդ տարի ֆերմերները որոշել են խոտանել քիչ կաթնատու կենդանիներին, որպեսզի կարողանան կերը ճիշտ բաշխել: Ստացված արդյունքից դժգոհ չեն մնացել:

Խոտանված կենդանիների հաշվին խնայված կերի պաշարներն ուղղվել են ընտրության արդյունքում պահպանված կովերի լիարժեք կերակրմանը, որի շնորհիվ տարեկան միջին կաթնատվությունը նախնական հաշվարկներով աճել է ավելի քան 3 տոկոսով:
«Կովի կաթը ատամի տակ է, ինչքան շատ կերակրես, այնքան շատ կաթ կստանաս…»,-նշում են ֆերմերները: Ասվածի հետ համակարծիք են նաև գյուղոլորտի մասնագետները, որոնք նշում են, որ հատկապես վերջին ժամանակահատվածում կերի պակաս չի զգացվել, ինչն էլ իր հերթին բերել է կաթնատվության բարձրացման: Անասնապահության ոլորտի հետագա զարգացման նպատակով 2017-2022 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է շահառուներին տարաժամկետ վճարման պայմանով տրամադրել տեղի վերարտադրության տոհմային երինջներ: Հատուկ հսկողություն է տարվում նաև անասնաբուժության ոլորտում:

 

Calendar of Events

October 2018
S M T W T F S
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3