en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Monday, September 16
These articles are available only in armenian.

«Օրգանական» թիմի դասախոսները Ակունքի ուսումնափորձարարական այգում 

«Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» (BOAA) նախագծի՝ ՀԱԱՀ-ի երիտասարդ դասախոսներից բաղկացած աշխատանքային խումբը, նախագծի հայաստանյան համադրող Աստղիկ Սահակյանի ուղեկցությամբ, այցելել է ՀԱԱՀ-ի Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող

ուսումնափորձարարական այգին: Յոթ հեկտար ընդհանուր տարածք զբաղեցնող այգին Շեն ՀԿ-ի կողմից որպես նվիրատվություն վերջերս է անցել ՀԱԱՀ-ին, ընդ որում համալսարանը շուտով նորից կդիմի այգու օրգանական հավաստագրում ստանալու համար:
Այցի նպատակն էր ծանոթանալ տեղի պայմաններին, աճեցվող մշակաբույսերին, պլանավորել հետագա աշխատանքները կենտրոնում: «Սա առաջին ճանաչողական այցն էր, շուտով ՀԱԱՀ մասնագետները պարբերական այցեր կկազմակերպեն կենտրոն և կիրականացնեն ագրոնոմիական աշխատանքներ», - ասում է Աստղիկ Սահակյանը:

BOAA-ի կրթական բաղադրիչն իրականացնելու համար ընտրված ՀԱԱՀ-ի դասախոսներից կազմված «Օրգանական» թիմն արդեն երկու տարի է, ինչ իրականացնում է նախագծի կարևոր, եթե չասենք՝ կարևորագույն բաղադրիչը: Խոսքը 2020թ.-ին Ագրարային համալսարանում ներդրվելիք «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրն է, որի ուսումնական պլանն արդեն պատրաստ է: Ծրագիրը կպատրաստի արդիական գիտելիքներով եւ հետազոտական հմտություններով օժտված մասնագետների:
«Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» նախագիծը համատեղ իրականացնում են Վիեննայի բնական ռեսուրսների (BOKU) համալսարանը, ՀԱԱՀ-ը և ICARE հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ՝ Բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերային ծրագրի (APPEAR) միջոցով:

 

Calendar of Events

October 2019
S M T W T F S
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2