en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Monday, September 16
These articles are available only in armenian.

Աշխատանք եւ պատասխանատվություն. մեր փորձն օգտակար դիտվեց այլոց համար 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կատարված և կատարվող փոփոխություններն ու դրանց պատշաճ մատուցումը շատ բարձր գնահատականի է արժանացել օրերս տեղի ունեցած «Համալսարանական կառավարման ամբողջական մոտեցում եւ վերջնարդյունքների հանդեպ

համընդհանուր պատասխանատվություն» թեմայով աշխատաժողով-վերապատրաստման ժամանակ: Աշխատաժովի ընթացքում մանրամասնորեն դիտարկվել է ՀԱԱՀ-ի փորձը, որ ներկայացրել է Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Մարիամ Մովսիսյանը: Եվրոպական փորձագետ դոկտոր Փոլ Օլիարը (Ուոթերֆորդի տեխնոլոգիական համալսարան, Իռլանդիա) աշխատաժողովի աշխատանքներն ամփոփելիս հղումներ է արել Մարիամ Մովսիսյանի խոսքին, մատնացույց է արել ագրարայինի դրական փորձը:
Աշխատաժողովի նպատակն էր աջակցել համալսարանների վարչական ստորաբաժանումների աշխատակիցներին` զարգացնելու եւ ներդնելու, ինչպես նաեւ կիրառելու կառավարման ամբողջական մոտեցում. ինչպես հստակեցնել համալսարանական կառույցների դերը եւ պատասխանատվությունը ընդհանուր կառավարման համակարգում, ինչպես նաեւ ստեղծել ամուր կապ այդ դերակատարությունների, պատասխանատվության, պարտականությունների, կրթական վերջնարդյունքների եւ բուհերի հիմնական ցուցանիշների միջեւ:
Համալսարանները պետք է ավելացնեն անհատների, կառուցվածքային միավորների, ֆակուլտետների, տնօրենների կշիռը համալսարանի կառավարման գործընթացում: Աշխատաժողովի մասնակիցները սովորել են, թե ինչպես պետք է ձեւավորել ստորաբաժանումների պատասխանատվության շրջանակը աշխատակազմի ներգրավման, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ ռազմավարական ուղղություներով:

 

Calendar of Events

October 2019
S M T W T F S
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2