en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Friday, September 13
These articles are available only in armenian.

Երբ մասնագիտությունդ կենսական նշանակություն ունի մարդկության համար 

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աստղիկ Փեփոյանը ղեկավարում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ի Սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժինը:

Իրականում հպարտանալու տեղիք կա՝ հետխորհրդային երկրների շրջանակում այս «կորիզը» եզակիներից է, որ մշտապես գնահատվել եւ գնահատվում է արտերկրի գործընկերների կողմից, աննկատ եւ արդյունավետ աշխատում եւ արարում նրանց հետ «հավասարության» սկզբունքով:
Այսպիսի ներուժով ամեն գիտական կենտրոն չէ, որ կարող է հպարտանալ: Միայն 2014-2018 թթ. 28 հոդված են տպագրել ազդեցության բարձր գործոն ունեցող գիտական հանդեսներում: Վերջին հինգ տարիների ընթացքում 25 ուսուցողական գիտական զեկույցներ է ունեցել արտերկրում, 12 գիտական եւ գիտական-ճանապարհորդական մրցանակ:
Պրոֆ. Փեփոյանի ղեկավարած բաժնի ուսումնասիրությունների շրջանակը լայն է և ընդգրկում է հետաքրքիր, մեկը մեկից կարեւոր, ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր՝ ԳՄՕ-ներ, գեների կարգավորում, վիտամիններ (նաև ֆոլաթթու) արտադրող «բազմախոստում» բակտերիաներ, սննդամթերքի փաթեթավորման համար նախատեսվող եւ վնասակար բակտերիաներից ազատվող կենսաթաղանթ, մարդու քաշի մեկ կիլոգրամը կազմող բակտերիաներ, որոնց վարքից են կախված մեր ինքնազգացողությունը, տրամադրությունը, ստեղծագործ միտքը, աշխատունակությունը:
Կենսաբազմազանության մեջ վճռական դերակատարություն ունեցող բակտերիաները խիստ կենսունակ են եւ բացառիկ բազմազան: Լաբորատորիայում ստեղծվել է երեք պրոբիոտիկ՝ առողջապահական, գյուղատնտեսական նշանակությամբ բակտերիաներ, որոնք «պատրաստ» են ճառագայթումներից պաշտպանելու զինվորներին, տիեզերագնացներին, հիվանդներին, կարգավորելու աղիքային բակտերիալ խախտումները: Աստղիկը երազում է համապիտանի պրոբիոտիկ ստանալու մասին, ինչը կիրառում կունենա սննդային միասնական հող-բույս-կենդանի-մարդ շղթայի բոլոր օղակներում:
Արտերկրի գործընկերները՝ ամերիկացիներ, եվրոպացիներ, ճապոնացիներ, անչափ բծախնդիր են համագործակցության ծրագրերի հարցում, որը, սովորաբար, մեկ նախագծից ավելի չի տեւում: Հայ գիտնականի հետ համագործակցությունն արդեն երկու տասնամյակի պատմություն ունի:
Աստղիկը անդադար որոնումների մեջ է՝ հակաբիոտիկակայունության տարածման վտանգի մասին նոր են ՀՀ-ում խոսում, իսկ իրենք այդ մասին ահազանգել են 2000-ականներից (2002թ. միջազգային ծրագրի հաշվետվություն, երկու թեկնածուական ատենախոսություն): Ի դեպ, մերոնց ստացած պրոբիոտիկները հենց առաջնային ընտրություն անցել են ներհիվանդանցային վարակների դեմ պայքարով:
- Հոդված եմ ուղարկել միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսի խմբագրություն, շուտով լույս կտեսնի: Այդքան վախենում ենք ԳՄՕ-ներից- միջազգային գիտնականների կողմից առաջարկը վերջնականապես ընդունելու դեպքում կարող ենք վստահ լինել նոր խմբագրվող օրգանիզմների, ԳՄՕ-ների անվտանգության հարցում: Ափսոս, որ հարցը նաեւ բիզնես բնույթ ունի: Այնուամենայնիվ, առաջարկն արդեն բավականին քննարկումներ է անցել եւ դեռեւս ոչ մի գիտական հերքում չի ստացել՝ նույնիսկ «Nature» գիտական ամսագրի խմբագրական անդամների կողմից,-նույն երիտասարդական խանդավառությամբ ասում է Աստղիկը:
Նոր ծրագրերով համակված, նա պատմում է, որ ՀԱԱՀ-ի ղեկավարությունը գնահատում է բաժնի հնարավորությունները՝ հիմնանորոգվում եւ սարքավորումներով վերազինվում է լաբորատորիան:

 

Calendar of Events

October 2019
S M T W T F S
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2