en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Thursday, September 12
These articles are available only in armenian.

Վարժարանցիներն աշխատանքային աղմուկով էին լցրել համալսարանի այգին

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքի հարակից այգում դասերից հետո եռուզեռ էր: ՀԱԱՀ-ի հանրակրթական ուսուցման ծրագրերի վարժարանի ավելի քան 200 սաներ սեփական նախաձեռնությամբ ձեռնամուխ էին եղել այգին չորացած տերևներից ու ճյուղերից մաքրելու օրինակելի գործին:

Ինչպես նշում է վարժարանի տնօրենի պաշտոնակատար Արաքս Հակոբյանը՝ շրջակայքը մաքրելու համար ամենևին էլ պարտադիր չէ, որ հայտարարված լինի համապետական կամ բուհական «շաբաթօրյակ»: «Անցնելիս նկատեցինք, որ այգին աշնանային թափոններից մաքրելու կարիք կա, և որոշեցինք մաքրել: Նման աշխատանքներն ունեն նաև դաստաիարակչական նշանակություն, ձևավորում են աշխատասիրություն, սեր, հարգանք ու պատասխանատվություն բնության և այն միջավայրի նկատմամբ, որտեղ կրթվում ենք, անցկացնում օրվա զգալի և «ակտիվ» մասը»,-ասաց տիկին Հակոբյանը:

Չնայած դասերից հետո փոքր-ինչ հոգնած լինելուն՝ վարժարանցիները մեծ ոգևորությամբ մաքրեցին և կոկիկ, խնամված տեսքի բերեցին ՀԱԱՀ-ի գլխավոր մասնաշենքի հարակից այգին՝ օրինակ ծառայելով մյուս ուսանողներին: Մանկավարժներն էլ ետ չմնացին սաներից՝ վերջում միասին վայելելով այգու կանաչ մաքրությունը: Վարժարանի երեխաներն այժմ ավելի ուշադիր կլինեն շրջակա միջավայրի հանդեպ և, որ շատ կարևոր է, չեն աղտոտի բնությունը, մանավանդ՝ բնության հետ ներդաշնակության հաջորդ «դասն» էլ սպասվում է առաջիկայում՝ ՀԱԱՀ-ի Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տանը:

 

Calendar of Events

October 2019
S M T W T F S
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2