en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Thursday, September 12
These articles are available only in armenian.

Բաց դռների օր Ագրարային համալսարանում 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատմության մեջ երկրորդ անգամ՝ սեպտեմբերի 10-ին, համալսարանում կազմակերպվել էր Բաց դռների օր: Այցելուների մեծ մասը մասնագիտական կողմնորոշման ընտրության առջև կանգնած պատանիներ ու աղջիկներ էին՝ հանրակրթական դպրոցների ավագ

դասարանների, միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների սաներ:
Համալսարանի դահլիճում հավաքված երիտասարդներին ողջունեց ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը` արտահայտելով իր առանձնակի ուրախությունը` դահլիճում տեսնելով Հայրենիքին ծառություն մատուցած զինվորներին: Պարոն Ուռուտյանը ներկայացրեց արդիականացվող 90-ամյա բուհի ավանդույթներն ու ձեռքբերումները, նշելով, որ արդեն իրականացված հիմնական փոփոխությունը կրթական ծրագրերի բովանդակության հիմնարար փոփոխությունն է` բակալավրիատի 4-ամյա կրթության անցմամբ, որի մեկ կիսամյակը զուտ աշխատանքայինն է: Նորացվում են համալսարանի ամբիոնները, դեկանատները, ենթակառույցներն ու ուսումնափորձնական տնտեսությունները: Ասաց, որ թեթևացված ուսումնական պլաններն այժմ ներառում են 5-6 առարկա: Հեռակա ուսուցման տևողությունը կրճատվել և դարձել է 4,8 տարի: Ընթացքի մեջ են քիմիայի լաբորատորիաների, ջերմատան, գնահատման և թեստավորման կենտրոնի շինարարական ու գույքի ձեռքբբերման աշխատանքները, կառավարությունը հաստատել է Ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագիրը, որը իրականացումը կսկսվի մյուս տարի և այլն:
«Համալսարանը նորացման փուլում է, և դուք հնարավորություն կունենաք սովորելու հաճելի, ստեղծագործ միջավայրում: Բարի գալուստ վաղվա Ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն», - իր խոսքն այսպես ավարտեց ռեկտոր Ուռուտյանը:
Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի պետ Լիանա Վարդանյանի` համալսարանի ստորաբաժանումների մասին հակիրճ ներկայացումից հետո Ֆակուլտետների ներկայացուցիչները հյուրերի ուշադրությանը ներկայացրեցին բուհի մասնագիտությունները, դրանց ռազմավարական կարևորությունը: ՈւԽ նախագահ Կարեն Ղարախանյանն էլ ծանոթացրեց ՀԱԱՀ-ի ուսանողական խորհրդի ակտիվ գործունեությանը, կազմակերպվող տարաբնույթ մարզամշակութային, ինտելեկտուալ միջոցառումներին, որոնք հագեցած ու բովանդակալից են դարձնում համալսարանի ուսանողների առօրյան:
Այցելուներն առանձին խմբերով շրջայց կատարեցին համալսարանում, եղան ՀԱԱՀ-ի պատմության և շախմատի թանգարաներում, այցելեցին գինեդարան, գինու լաբորատորիա, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն:
Համալսարանի տարբեր դահլիճներում ու լսարաններում ընթացող տարբեր թեմաներով դասախոսություններն էլ («Ջերմատնային արտադրություն և օրգանական Հայաստան», «Ինչու՞ և ինչպե՞ս կառավարել բիզնեսը», «Ապրանքի մակնշում և կեղծում», «Ավտոտրանսպորտի դերը ագրարային ոլորտում, «Ուզում եմ դառնալ անվտանգ սննդի մասնագետ») հնարավորություն տվեցին մասնագիտական կողմնորոշման ճանապարհին կանգնած երիտասարդներին ավելի լավ պատկերացնել Ագրարային համալսարանի առաջարկած մասնագիտությունների էությունը և դրանց տեղն ու դերը աշխատաշուկայում:

 

Calendar of Events

October 2019
S M T W T F S
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2