en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Tuesday, September 10
These articles are available only in armenian.

Ագրարայինցիները Ջերմուկում մասնակցել են անտառվերականգնման աշխատանքներին

Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Խուրշուդյանը, որպես անտառային ոլորտի փորձագետ-խորհրդատու, հրավիրված էր մասնակցելու Ջերմուկ քաղաքի մոտակա լանջերի անտառային հողերի վրա անտառվերականգնման աշխատանքներին:

Տիկին Խուրշուդյանը, նպատակ ունենալով նպաստել ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը և մասնագիտական ոլորտում գիտելիքների կիրառմանը, փորձագիտական աշխատանքներում կամավոր հիմունքներով ընդգրկել էր նաև ՀԱԱՀ-ի «Ագրոէկոլոգիա» մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մերի Հոխանյանին և «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում» մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանող Հայկ Մանուկյանին:
Մասնագիտական այցը Ջերմուկ ուսանողների համար հրաշալի առիթ էր արտադրական պրակտիկան ավարտելուց հետո խորապես ուսումնասիրելու Հարավային Հայաստանի անտառաճման պայմանները, ծառատեսակների բազմազանությունը՝ ըստ լանդշաֆտային գոտիականության տարբերության: Նրանք այցելել են նաև Ջերմուկ քաղաքում գտնվող անտառային տնկարան, ծանոթացել բաց արմատային համակարգով տնկիների աճեցման տեխնոլոգիային:67925157_1270522226458649_4387218709572222976_n
Ագրարայինցիներն անտառվերականգման համար նախատեսված տարածքում կատարել են տեղանքի չափագրում, տարածքի գնահատում, որոշել տվյալ տարածքի անտառպիտանելիության կարգը, կատարել հողի կտրվածք և աշխատել անտառվերականգման նախագծի վրա: ՀԱԱՀ-ի ուսանողներին թույլատրվել է նախագծի հեղինակի հսկողությամբ փորձնականորեն նախագծել 1 հա անտառ, իսկ հետագայում կատարել նաև անտառտնկման աշխատանքների հսկողություն:
Նախագծից տպավորված՝ մասնակիցները շնորհակալություն են հայտնում տիկին Խուրշուդյանին՝ նման հնարավորություն ընձեռելու համար, նշում, որ այն իրենց հնարավորություն տվեց խորացնել գիտելիքները անտառվերակագնման վերաբերյալ և ձեռք բերել գործնական հմտություններ: Մասնագիտական այցի շրջանակում նրանք այցելել են նաև Ջերմուկի հանքային ջրերի ըմպելասրահ, ծանոթացել քաղաքի պատմական ու ճարտարապետական հուշարձաններին, հիացել քաղաքը շրջապատող հիասքանչ բնապատկերներով: Ի դեպ, առաջիկայում Ագրարային համալսարանի ուսանողները կմասնակցեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի տարբեր վայրերում իրականացվող անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներին: Այս մասին իրազեկեց տիկին  Խուրշուդյանը՝ կոչ անելով հետաքրքրված ուսանողներին, ովքեր ունեն համապատասխան մասնագիտություն, ներգրավվել անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներում և զարգացնել մասնագիտական կարողությունները:

 

Calendar of Events

October 2019
S M T W T F S
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2