en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Tuesday, September 10
These articles are available only in armenian.

Ակնկալվող համագործակցության նոր, անսպասելի հասցե՝ Աֆղանստան

Սեպտեմբերի 9-ին Ագրարային համալսարանը հյուրընկալել էր Աֆղանստանի Իսլամական Հանրապետության ագրարային բուհերից և մասնավոր հատվածից 12 ներկայացուցչի: Բուհի հետ ծանոթությունը սկսվեց Ագրոբիզնեսի դեպարտամենտից և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության

միջազգային կենտոնից (ICARE): Կենտրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանի օգնությամբ հյուրերը մանրամասնորեն եւ հետաքրքրությամբ ծանոթացան Հայաստանում յուրօրինակ այս ուսումնագիտական հաստատության մոդելին, ձեռքբերումներին, գործունեության ոլորտներին:
Այնուհետեւ ընդհանուր հարցերով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը հյուրերին ուղեկցեց ՀԱԱՀ պատմության թանգարան: Նրանք հետաքրքրությամբ դիտում-դիտարկում էին հին ու նոր ցուցանմուշները, ակնհայտորեն համեմատելով, զուգահեռներ անցկացնելով իրենց եւ մեր ավանդույթների, սովորույթների միջեւ:

ՀԱԱՀ ռեկտորատի դահլիճում կարիերայի եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը շատ հակիրճ, բայց համընդգրկուն ներկայացրեց բուհի ստարաբաժանումները, կիրառական հմտություններ սերմանալու հարցում անփոխարինելի՝ ուսումնափորձնական տնտեսության ընձեռած լայն հնարավորությունները, տեսանելի ապագայում ակնկալվող նորությունները՝ ժամանակակից ջերմատան ստեղծում, քիմիայի լաբորատորիաների, գնահատման եւ թեստավորման կենտրոնի հիմնում, որոնց շինարարական աշխատանքները սկսված են: Վերջինը՝ կենտրոնի ստեղծումը, հատկապես հետաքրքրեց հյուրերին, եւ նրանց հարցերին հիմնավոր պատասխաններ տվեց պարոն Զաքոյանը. «Ի տարբերություն նախկինի, որ գնահատականն էր կարեւոր, հիմա՝ գիտելիքն է առաջնահերթություն: Գնահատականի համար պայքարողներին փոխարինելու է գալիս գիտելիքի համար ջանացող սերունդը»:

Աֆղանստանցի մեր գործընկերներին հետաքրքրում է հատկապես ագրոբիզնեսի ուսուցման մոդելը, սննդամթերքի արտադրության՝ շոկոլադ, պահածոյացում եւ այլն, հայաստանյան փորձը: Պաշտոնական հանդիպումներից հետո, արդեն գիտնականները (մեր կողմից օրինակ՝ պրոֆեսոր Հունան Ղազարյանը) բավականին երկար խոսում ու քննարկում էին երկրագործության առանձնահատկությունները ընդհուպ մինչեւ տեղումների տարեկան միջին ցուցանիշներ, հողատեսքեր, գոտիականություն… Նորահայտ գործընկերների հետ վերլուծության, քննարկման ենթակա հարցեր` որքան կամենաք:
Պարոն Զաքոյանը ՀԱԱՀ-ի ռեկտորի անունից գոհունակությամբ ընդունեց աֆղանստանցի գործընկերների` համագործակցության առաջարկը եւ հավաստիացրեց, որ մեր համալսարանը պատրաստակամ է Աֆղանստանի համալսարանների և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ կնքել փոխըմբռնման հուշագիր, որը կներառի ուսանողների ու դասախոսների փոխանակում, համատեղ հետազոտական նախագծերի իրականացում` միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ: Հանդիպումը ցույց տվեց, որ արդյունավետ գործակցության ու գործընկերության համար կան հնարավորություններ:

 

Calendar of Events

October 2019
S M T W T F S
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2