en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Monday, June 10
These articles are available only in armenian.

Երևանի քաղաքապետարանն ու Ագրարային համալսարանը կհամագործակցեն մասնագետների ներգրավման գործում

Մերին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է: Ուսմանը զուգահեռ արդեն աշխատում է: Թափառող կենդանիների վնասազերծման նորաբաց կենտրոնի մասին Մերին լսեց ավագ ընկերներից, հետաքրքրվեց, եկավ ու աշխատանքի անցավ:
«Կենտրոնի բացումը կարևոր էր

քաղաքի համար: Հենց դա է պատճառը, որ մեծ ցանկություն ունեի միանալու այս թիմին»,- պատմում է Մերին:
Նորայրն էլ համալսարանը վերջերս ավարտեց և սիրով միացավ թիմին: Ի դեպ, կենտրոնի մյուս աշխատակիցները ևս մեր համալսարանի շրջանավարտներ են: Նրանց բոլորին միավորել է ոչ միայն մասնագիտությունը, այլև սերը կենդանիների հանդեպ: ՀԱԱՀ-ի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում սովորում է 220 ուսանող: Երևանի քաղաքապետարանի և Ագրարային համալսարանի գործակցության շնորհիվ այսուհետ ուսանողները պրակտիկա կանցնեն Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում, կմասնակցեն կլինիկայում իրականացվող նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական ամբողջ գործընթացին: Հուշագիրն արդեն ստորագրված է:
7e6705024b88a3eea1dd5197f95e614b052d9341«Կենտրոնի ստեղծումից հետո գործունեությանն առնչվող որոշակի խնդիրներ կային: Ագրարային համալսարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք մեր աշխատանքները կազմակերպել համալսարանին պատկանող տարածքում: Փոխարենը ուսանողներն իրենց պրակտիկան պետք է անցնեին կենտրոնում, ինչն իր ծավալներով աննախադեպ ծրագիր է: Հինգ ուսանող արդեն իսկ աշխատանքի է անցել»,-ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը: «Մենք մեծ տեղ ենք հատկացնում գործնական գիտելիքներին, քանի որ պարզապես ճիշտ չէ աշխատաշուկա ուղարկել անփորձ մասնագետների: Այս տեսակետից նաև նախաձեռնությունը շատ կարևոր է»,-նշում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը: Քաղաքապետարանի և ագրարային համալսարանի համագործակցության շնորհիվ նախատեսված են նաև մի շարք այլ ծրագրեր, որոնք կնպաստեն, որ ուսանողները բուհն ավարտելուց հետո հեշտությամբ աշխատանք գտնեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նյութի սկզբնաղբյուրը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք

 

Calendar of Events

October 2019
S M T W T F S
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2