en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Wednesday, April 17
These articles are available only in armenian.

«Կրթություն և կարիերա էքսպո-2019» միջազգային ցուցահանդեսում Ագրարային համալսարանը ներկայացավ նորովի 

«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվել է «Կրթություն և կարիերա էքսպո-2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են 80-ից ավելի կրթօջախներ՝ բուհեր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ, այդ թվում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:

ՀԱԱՀ-ի՝ «Ճիշտ մասնագիտություն, բարեկեցիկ ապագա» խորագիրը կրող տաղավարն աչքի է ընկնում բուհի առաքելությանը համահունչ գյուղատնտեսական թեմատիկ ձևավորմամբ, բուհի մասնագիտությունների, կրթական ծրագրերի ու ձեռքբերումների ներկայացման հետաքրքիր լուծումներով և այցելուների տպավորիչ հոսքով:


Ագրարային համալսարանում ընթացող բարեփոխումները, կրթական նորարարական ծրագրերն ու աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող արդիական մասնագիտությունները ներկայացված են տեսաֆիլմերի, ցուցապաստառների ու տեղեկատվական թերթիկների միջոցով, որոնք համալսարանի գրավիչ և հյուրընկալ տաղավար են բերում ոչ միայն մասնագիտական կողմնորոշման փնտրտուքի մեջ գտնվող ապագա դիմորդներին, այլև միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի գրեթե բոլոր այցելուներին: Նպատակ ունենալով հանրության ուշադրությունը սևեռել նաև բնապահպանական խնդիրների վրա՝ այս տարի Ագրարայինի տաղավարում առաջին անգամ ներկայացված են ՀԱԱՀ անատոմիական թանգարանի ցուցանմուշներից հայկական մուֆլոնը և կովկասյան ընձառյուծը: Ցուցահանդեսում առաջին անգամ լայն հանրությանը ներկայացվեցին ՀԱԱՀ Ոսկեհատի գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնում մեր ուսանողների արտադրած կարմիր, սպիտակ և վարդագույն գինիները:


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, այցելելով ՀԱԱՀ տաղավար, նշել է, որ քաջատեղյակ է և ողջունում է համալսարանում ընթացող բարեփոխումները: Նախարարի ուշադրությունից նույնպես չեն վրիպել Անատոմիական թանգարանի բացառիկ նմուշները. Արայիկ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ թանգարանի վերաբացումը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել հասարակության, հատկապես՝ դպրոցահասակ այցելուների շրջանում: Ի պատասխան, ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը նշել է, որ համալսարանն այդ ուղղությամբ նույնպես քայլեր է ձեռնարկում:


«Կրթություն և կարիերա էքսպո-2019» ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 19-ը՝ հնարավորություն տալով այցելուներին ծանոթանալու Ագրարային համալսարանում սովորելու առավելություններին, գիտական, կրթական, արտադրական նորություններին, միջազգային ծրագրերին, ուսումն արտերկրում շարունակելու բազմաթիվ հնարավորություններին և իհարկե ագրարային ոլորտի՝ արդի աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններին:

 

Calendar of Events

July 2019
S M T W T F S
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3