en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Wednesday, April 17
These articles are available only in armenian.

Ազգային գրադարանային շաբաթն Ագրարային համալսարանում մեկնարկեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ճանաչողական այցով 

2002 թվականից ի վեր Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից կազմակերպվող Ազգային գրադարանային շաբաթն այս տարի անցկացվում է ապրիլի 15-22-ը: Ավանդական դարձած Շաբաթվա շրջանակում անցկացվող միջոցառումներին, ի թիվս երկրի մյուս գրադարանների, միացել է նաև ՀԱԱՀ-ի գիտական գրադարանը: Ինչպես նշում է գրադարանի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Ադամյանը,

Ազգային գրադարանային շաբաթվա նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի ու գրադարանների դերը հասարակության զարգացման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում: Քանի որ այս տարի Շաբաթը նվիրված է Հովհաննես Թումանյանի ու Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյաններին, ՀԱԱՀ գրադարանը Հայոց և օտար լեզուների ամբիոնի հետ համատեղ ՀԱԱՀ հանրակրթական ուսուցման ծրագրերի վարժարանի սաների համար ապրիլի 16-ին կազմակերպել էր ճանաչողական էքսկուրսիա Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:
Վարժարանի սաները եղան թանգարանի մշտական ցուցադրության ութ թեմատիկ սրահներում, որոնք ավանդական ցուցանմուշների և ժամանակակից տեխնոլոգիաների համադրությամբ արտացոլում են Կոմիտասի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Ցուցասրահներում անընդհատ հնչում էին Կոմիտասի ձայնագրությունները. սա ներկաներին հնարավորություն էր տալիս ենթագիտակցության մակարդակում խորը ընկալել ու զգալ կոմիտասյան արվեստի մեծությունը: Թանգարան-ինստիտուտում շրջայց կատարելուց հետո թանգարանի աշխատակցուհիներից երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը թանգարան-ինստիտուտի դահլիճում ագրարայինցիների համար կատարեց Կոմիտասի անզուգական ստեղծագործություններից, խոսեց ազգային երաժշտության մասին:
 

Տիկին Հասմիկ Ադամյանն ու Հայոց և օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արաքս Հակոբյանը շնորհակալություն հայտնեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին՝ ջերմ հյուրընկալության և վարժարանի սաներին մեծ կոմպոզիտորի գործունեության մանրամասներին և ստեղծագործություններին հաղորդակից դարձնելու համար: 
Այցի ավարտին ագրարայինցիները, ի նշան հարգանքի և երախտագիտության, ծաղիկներ խոնարհեցին Կոմիտասի և նրա անվան պանթեոնում ամփոփված հայ մյուս մեծերի շիրիմներին:

 

Calendar of Events

July 2019
S M T W T F S
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3