en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Tuesday, April 09
These articles are available only in armenian.

ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղը հյուրընկալեց Սպիտակի պետական քոլեջի ուսանողների հերթական խմբին 

Քոլեջի Գյուղատնտեսագիտություն, Հաշվապահական հաշվառում, Փոխա-դրումների կազմակերպում եւ կառա-վարում տրանսպորտում մասնագիտու-թյունների ավարտական կուրսերի ուսանողները շարունակական կրթությանը նպաստող հերթական 

այցելությամբ եղան ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում՝ քոլեջի տնօրեն Մարիետա Բաղրամյանի ուղեկցությամբ և մի քանի դասախոսների ուղեկցությամբ: Մասնաճյուղի տնօրեն, գ.գ. դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբյանի ուղեկցությամբ ուսանողներն այցելեցին մասնաճյուղի մեկ տասնյակ լաբորատորիաներ, սմարթ լսարաններ, գրադարան-ընթերցասրահ, մարզասրահ, հասկացան, թե ինչպես են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու համակարգերը նպաստում ուսումնառության գործընթացին: 


«Անասնաբուժա-սանիտարական փորձաքննության» և «Սննդի անվտանգության» լաբորատորիաներում կատարեցին կաթի և կաթնամթերքների, ձվի, երշիկների փորձաքննություն: Հատուկ սարքավորումների և ռեֆրակտոմետրերի միջոցով ցորենի և գարու նմուշներում որոշեցին խոնավությունը, ջերմությունը և օսլայի քանակությունը, բանջարեղենի և մրգերի մեջ՝ նիտրատների, ալկոհոլային խմիչքների մեջ՝ էթիլ սպիրտի, մեղրի, մուրաբաների, ջեմերի, պովիդլոների և մրգային հյութերի մեջ՝ շաքարի քանակությունները: Մեկ օրվա համար բավականին լուրջ փորձառություն էր քոլեջի ուսանողների համար:


Նրանք համոզվեցին, որ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղը հագեցած է ուսումնառության համար անհրաժեշտ արդիական տեխնոլոգիաներով:

 

Calendar of Events

July 2019
S M T W T F S
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3