en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Friday, February 08
These articles are available only in armenian.

ՀԱԱՀ աշխատակիցները մասնակցեցին համալսարանների միջազգայնացմանը միտված վերապատրաստման

ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոնի, Արտաքին կապերի դեպարտամենտի և Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի մի խումբ պատասխանատուներ և մասնա-գետներ Եվրասիա միջազգային համալսարանում մասնակցեցին «Միջազգայնացմանը միտված համալսարանական ռազմավարու-թյունների խթանումը միջազգային

բենչմարկինգի միջոցով» թեմայով երկօրյա վերապատրաստման։
Այն նախաձեռնել էր ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբն Էրազմուս + ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով միջազգային փորձի հիման վրա աջակցել հայաստանյան համալսարաններին՝ հաստատութենական ռազմավարությունները պետական քաղաքականության մեջ տեղայնացնելու գործում։
Ըստ Հայաստանում Էրազմուս + ազգային գրասենյակի ծրագրերի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանի՝ 2015թ.-ից ի վեր Էրազմուս + ծրագիրը բուհերի միջազգայնացումը խթանելու լավագույն գործիքներից է, քանի որ մինչ այսօր 1300-ից ավելի անհատների հնարավորություն է տվել իրականացնել արտագնա շարժունություն: Սակայն միջազգայնացման տեսակետից խնդրահարույց է ներգնա շարժունության անհամեմատ ցածր ցուցանիշը։
Բելգիայի Ակադեմիական համագործակցության ասոցիացիայի (ACA) փոխտնօրեն Իրինա Ֆերենցը, որը դասընթացավարն էր, նշեց. «Եթե նախկինում միջազգայնացում ասելով հասկանում էինք զուտ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակում, ապա այսօր այս հասկացությունը արմատական փոփոխության է ենթարկվել՝ ներառելով միջազգայնացումը արտերկրում (շարժունություն, ռազմավարական գործընկերություն, մարկետինգ, առաջմղում, միջազգային մրցույթներ, թվայնացում) և «տանը»՝ համալսարանական մակարդակում (առարկայական ծրագրերի միջազգայնացում, օտար լեզուներով դասավանդում, լսարաններ և այլն)»: Տիկին Ֆերենցը ներկայացրեց ռազմավարության, ցուցանիշների և բենչմարկինգի (համեմատական հենանշման) օրինակներ ազգային և հաստատութենական մակարդակներում: Հայաստանում Ամերիկյան համալսարանից Անահիտ Օրդյանն հաղորդակից դարձրեց ՀԱՀ-ի միջազգայնացման ռազմավարության փորձին: Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը խոսեց Erasmus+ HARMONY ծրագրի հետազոտության արդյունքների և բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարության գործիքակազմի մասին:

Այնուհետև աշխատաժողովի մասնակիցները (ԿԳ նախարարության ներկայացուցիչներ, բուհերի վարչական աշխատողներ, միջազգային կապերի պատասխանատուներ, դասախոսներ, ուսանողական խորհուրդների ղեկավարներ) թիմային աշխատանքի միջոցով քննարկեցին, թե որքանով է ազգային հետազոտական քաղաքականությունը համապատասխանում համալսարանների միջազգային քաղաքականությանը և ինչպես կարելի է նվազեցնել միջազգայնացմանը խանգարող խոչընդոտները:
0ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոնի տնօրեն Մարիամ Մովսիսյանը այսօրինակ աշխատաժողովների կազմակերպումը կարևորեց որպես միջազգայնացմանը միտված ռազմավարությունների որակի բարելավման հնարավորություն՝ նոր գործողությունների, վերլուծությունների, կրթության որակի չափելիության գործիքակազմի ներդրման միջոցով։

 

Calendar of Events

August 2019
S M T W T F S
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31