en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Thursday, January 10
These articles are available only in armenian.

Վերաբացվել է համալսարանի բուժկետը

Ագրարային համալսարանի ուսանողները և դասախոսները ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ ունեցած տարբեր հանդիպումների ժամանակ բազմիցս բարձրաձայնել էին համալսարանի բուժկետը վերաբացելու անհրաժեշտության մասին: Որոշակի պատճառներով այն փակվել էր 2017 թվականի աշնանը:

Մեկ տարի բուժկետից զրկված լինելուց հետո, 2018թ. նոյեմբերին վերաբացվեց նորացված բուժկետը, որն արդեն համալրվել է առաջին բժշկական օգնության համար անհրաժեշտ պարագաներով և դեղորայքով, իսկ բուժկետում աշխատում է նոր բժշկուհի՝ մասնագիտությամբ ռեանիմատոլոգ Անահիտ Հարությունյանը:
Ըստ օրենքի՝ բուհերում գործող բուժկետերը նախատեսված են միայն ուսանողության համար, սակայն Հիպոկրատի երդմանը հավատարիմ ժպտադեմ բժշկուհին ասում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստակամ է առաջին բուժօգնություն ցուցաբերել նաև համալսարանի աշխատակիցներին:
Բժշկուհին սերտորեն գործակցելու է նաև ՀԱԱՀ Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի հետ՝ ներկա գտնվելով ամբիոնի կողմից կազմակերպվող տարբեր սպորտային միջոցառումներին, որպեսզի, Աստված մի արասցե, դժբախտ պատահարների և վնասվածքների դեպքում կարողանա շտապ բուժօգնություն ցուցաբերել: Ի դեպ, վերաբացված բուժկետը գտնվում է համալսարանի մարզադահլիճի անմիջական հարևանությամբ՝ ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, առաջին հարկ, 116 սենյակ՝ դեպի համալսարանի ետնաբակ տանող մուտքի մոտ:

 

Calendar of Events

February 2019
S M T W T F S
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 1 2