en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Sunday, December 30
These articles are available only in armenian.

2019-ը հայտարարվում է

Ագրարային համալսարանի տարի

ՀԱԱՀ ռեկտորի Ամանորի ուղերձը 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ համալսարանի ուսանողներին, դասախոսներին, բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում, որ եկող տարին լինի առողջության, հաջողություններով ու ձեռքբերումներով լի տարի:
2019 թվականը հայտարարում եմ Ագրարային համալսարանի տարի: Համալսարանում մեկնարկած բարեփոխումները անշրջելի դարձնելը, համալսարանի հեղինակության բարձրացումը, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի,

ուսումնառության և դասավանդման գործընթացի արդիականացումը, տեխնոլոգիական վերազինումը, գիտահետազոտական բաղադրիչի զարգացումը, բոլոր ստորաբաժանումների հզորացումը և համալսարանի միջազգայնացումը այլընտրանք չունեն:
Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի ու նվիրվածության շնորհիվ արդեն հաջորդ տարեմուտին լուրջ առաջընթաց ենք գրանցելու թվարկված բոլոր ուղղություններում: Չկա, չի կարող լինել գյուղատնտեսության զարգացում առանց ագրարային կրթության, այն է՝ առանց Ագրարային համալսարանի: Մաղթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը լավ գիտակցի գյուղատնտեսության և հարակից ոլորտների զարգացման գործում պատասխանատվության ու պատվի իր բաժինը:
Թո՛ղ գալիք տարին մեր հայրենիքի համար նշանավորվի համազգային երազանքների իրականացմամբ ու աննախադեպ առաջընթացով, լինի խաղաղության ու բարօրության տարի: Թո՛ղ նոր տարում ձեր ընտանիքներում պահպանվի սիրո ջերմությունը, և դժվարությունները հաղթահարվեն հավատի ու միասնության ուժով:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյան

 

Calendar of Events

August 2019
S M T W T F S
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31