en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Sunday, December 30
These articles are available only in armenian.

Վերջին աշխատանքային օրը նշանավորվեց համալսարանի երգի-պարի համույթի տոնական համերգով

Ագրարային համալսարանի ճեմասրահից հնչող հայկական երգն ու երաժշտությունն ուսումնական կիսամյակի վերջին օրը ճեմասրահում համախմբեցին համալսարանի ուսանողներին և աշխատակիցներին՝ նորընտիր ռեկտորի գլխավորությամբ։ Համալսարանում գործող երգի-պարի համույթը, որպես ագրարայինցիների 

համար ամանորյա անակնկալ, գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Աբաղյանի նախաձեռնությամբ կազմակերպել էր տոնական համերգ՝ նպատակ ունենալով տարվա վերջին աշխատանքային օրն Ագրարային համալսարանում ավարտել ուրախ, տոնական տրամադրությամբ։
2003 թվականից ի վեր գործող ինքնագործ խմբում ներկայումս ընդգրկված է համալսարանում սովորող շուրջ 40 տաղանդավոր ուսանող, ովքեր իրենց կատարումներով մշտապես ապահովում են համալսարանում կազմակերպվող տարբեր միջոցառումների մշակութային մասը, հայկական երգ ու պարի միջոցով վառ պահում հայրենասիրական ոգին։


Հենց այդ ոգով ու բարձր տրամադրությամբ ագրարայինցիներն ավարտեցին ձեռքբերումներով հարուստ 2018 թվականը՝ վստահ լինելով, որ գալիք տարին համալսարանի համար լինելու է աննախադեպ հաջողությունների շրջադարձային տարի։ «Թո՛ղ գալիք տարին լինի բոլորիս անձնական ու անանձնական երազանքների իրականացման տարի, և 2019թ․-ին ունենանք մեր երազանքների համալսարանը»,-տարեմուտին ընդառաջ այսպես շնորհավորեցին ագրարայինցիները միմյանց։

 

Calendar of Events

June 2019
S M T W T F S
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6