en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Friday, December 28
These articles are available only in armenian.

Ամանորին ընդառաջ ՀԱԱՀ դասախոսները երգեցին անգլերեն 

Ամանորին ընդառաջ Ագրարային համալսարանում տոնական տրամադրություն է։ Տարին ամփոփում է նաև ՀԱԱՀ լեզվի ուսուցման կենտրոնը։ Կենտրոնի տնօրեն Ռուզաննա Շահինյանի կազմակերպած ամանորյա միջոցառումը նաև հաշվետու բնույթ ուներ։
Բեմահարթակում վերջին մեկուկես

ամսվա ընթացքում անգլերենի դասընթացներին ընդգրկված շուրջ 150 մասնակիցներն էին, ովքեր հանդես եկան տարբեր խմբերով՝ անգլերեն երգ ու «տաղի» միջոցով դահլիճին փոխանցելով Ամանորի շունչը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԱԱՀ ռեկտորատի նախաձեռնությամբ նոյեմբերի կեսից Լեզվի ուսուցման կենտրոնը համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար իրականացնում է անգլերենի ինտենսիվ դասընթացներ։


Կարճ ժամանակահավտածում դասընթացի մասնակիցները հասցրել են այնպես տիրապետել անգլերենին, որ այսօր արդեն բեմահարթակից այդ լեզվով շնորհավորում են միմյանց ու դահլիճում ներկաներին, երգում ամանորյա երգեր, ներկայացնում տոնի խորհուրդը, տարբեր երկրներում ընդունված ամանորյա ավանդույթները։ Միջոցառմանը մասնակցում էին նաև լեզվի կենտրոնի դասընթացների նախկին շրջանավարտներ ու ներկայիս ուսանողներ, սակայն գլխավոր դերում դասախոսներն էին. նրանք իրենց աննախադեպ ու անկաշկանդ ելույթներով դահլիճում ստեղծեցին ամանորյա բարձր տրամադրություն՝ դառնալով լավագույն օրինակ այն համոզման, որ երբեք ուշ չէ սովորելու համար, և սա դեռ միայն սկիզբն է։


Ռուզաննա Շահինյանը և Լեզվի ուսուցման կենտրոնի դասախոսների նրա հրաշալի թիմն առհասարակ մեծ աշխատանք են կատարում անգլերենը և այլ օտար լեզուներ համալսարանի ուսանողների և դասախոսների համար մատչելի դարձնելու ուղղությամբ: Ավելին, նրանք լեզվի իմացությանը զուգահեռ հմտորեն նպաստում են ունկնդիրների հաղորդակցական կարողությունների զարգացմանը լսարանում և, ինչպես համոզվեցինք՝ բեմահարթակում:

 

Calendar of Events

April 2019
S M T W T F S
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4