en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
These articles are available only in armenian.

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում (Ավստրիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար:

Վերոնշյալ համալսարանում ուսումը 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ մեկ մագիստրոս և մեկ ասպիրանտ։ Ուսանողներին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար: Մրցույթին կարող են մասնակցել, ագրոնոմիական, օրգանական գյուղատնտեսության ոլորտների մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող ուսանողները (բացառությամբ ավարտական կուրսի): Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• անձնագրի պատճեն
• ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
• ակադեմիական տեղեկանք (անգլերենով) կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր
• մոտիվացիոն նամակ (անգլերենով)
• ինքնակենսագրություն (CV` Europass ձևաչափով, անգլերենով)
• անգլերենի իմացությունը հաստատող վկայական (B2 մակարդակ) կամ տեղեկանք դասավանդող դասախոսի կողմից անգլերեն լեզվի տիրապետման վերաբերյալ (անգլերենով)
• ուսումնառության մասին պայմանագիր (Learning agreement, նախնական տարբերակ) կամ ղեկավարի կողմից վավերացված աշխատանքային պլան (անգլերեն) ասպիրանտների/հայցորդների համար:
• առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն):
Վերոնշյալ փաստաթղթերի ձևանմուշները կարելի է ներբեռնել այստեղից:  
Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք այստեղ , իսկ առարկայական ցանկին ծանոթանալու համար՝ հետևյալ հղումներով.

http://short.boku.ac.at/int-in-boku-howtolookforcourses-en.html

https://online.boku.ac.at/BOKUonline/webnav.ini

Վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները մինչև սույն թվականի օգոստոսի 14-ը անհրաժեշտ է հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ, իսկ էլեկտրոնային տարբերակները (PDF ֆորմատով) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it : Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, ապա ՀԱԱՀ-ում կկատարվի մասնակիցների նախնական ընտրություն: Նախնական ընտրությունից հետո ընդունող համալսարանի կողմից կկատարվի կրթաթոշակակիրների վերջնական ընտրություն: Ավստրիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է մեկնեն Ռուսաստան և դիմեն Մոսկվայում գտնվող Ավստրիայի Հանրապետության դեսպանություն:
Մանրամասն տեղեկատվության համար դիմել Միջազգային կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ)՝ Սաթիկ Ավագյանին:

 

Calendar of Events

October 2019
S M T W T F S
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2