en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
These articles are available only in armenian.

Հունաստանի նախագահը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Սեպտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նա ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասին և նրան ուղեկցող պատվիրակության ներկայացուցիչներին պատմեց Հուշահամալիրի կառուցման պատմության մասին:
Հունաստանի Նախագահը եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ ջրեց 2007 թվականին` իր առաջին այցելության ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Նախագահին հանձնեց «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ:
Հիշենք. այս տարվա սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, իսկ 1996 թվականի ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանության պատմական փաստը:

 

Calendar of Events

September 2019
S M T W T F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5