en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
These articles are available only in armenian.

Ուսումն Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն հատուկ կարիք ունեցող ուսանողների համար

Erasmus+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Ալմերիա, Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: ՀԱԱՀ-ից Ալմերիայի համալսարանում ուսումը 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան 2 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի

Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների ինչպես նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի հատուկ կարիքներ ունեցող ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների):
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ (144 սենյակ)․
1. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (հայերենով տեղեկանք դեկանատից)
2. Հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ (հայերենով և անգլերենով)
3. Անձնագրի պատճեն
4. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
5. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
6. Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով)
7. Անգլերեն և/կամ իսպաներեն լեզուների իմացությունը հաստատող վկայական կամ օտար լեզվի դասախոսի կողմից հաստատված օտար լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենով և/կամ իսպաներենով)
8. Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 9-ը:
Ալմերիայի համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղից,  իսկ դասընթացների վերաբերյալ՝ այստեղից:
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը ներբեռնեք այստեղից։
Դիմումների ընդունումից հետո ՀԱԱՀ-ում կկազմակերպվի հարցազրույց և կկատարվի ընտրություն։ Ընտրության ժամանակ հաշվի են առնվելու ակադեմիական առաջադիմությունը, լեզվական հմտությունները, մոտիվացիան, ուսանողական ակտիվությունը և այլ։
Այնուհետև բոլոր փաստաթղթերը և ընտրության արդյունքները կուղարկվեն Ալմերիայի համալսարան, որտեղ ընդունող համալսարանը ընտրության արդյունքները հաստատելուց հետո կդիմի լրացուցիչ դրամաշնորհի՝ հատուկ հաշմանդամության հետ կապված ծախսեր հոգալու համար։ Լրացուցիչ դրամաշնորհն ստանալուց հետո ընտրված ուսանողները կտեղեկացվեն հետագա քայլերի մասին։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը (մինչև 820 եվրո), հատուկ կարիքների հետ կապված լրացուցիչ ծախսերը (ուղեկցող անձ, թարգմանիչ, հատուկ բժշկական կամ թերապևտիկ ծառայություններ և այլ ծախսեր), ինչպես նաև տրամադրում է ամսական 850 եվրո կրթաթոշակ: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը, իսկ Իսպանիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է մեկնեն Ռուսաստան՝ Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության դեսպանություն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Զարուհի Մարգարյան) կամ գրել This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլեկտրոնային հասցեին:

 

Calendar of Events

October 2019
S M T W T F S
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2