hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (CHANGE MANAGEMENT)

Ինտերակտիվ դասընթաց բիզնես խորհրդատուների համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստան է հրավիրել բիզնես խորհրդատվության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ փորձագետ, բեսթսելերի հեղինակ և հեղինակավոր քոուչ Ջանեթ Փութին՝ հայաստանյան բիզնես ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու հատուկ ինտերակտիվ դասընթացի՝ միտված փոփոխությունների կառավարման գործնական հմտությունների զարգացմանը։

Դասընթացին մանրամասնորեն կներկայացվեն բիզնես գործընթացների փոփոխությունների կառավարման գործիքները, մեթոդաբանությունը, ինչպես նաև կիրականացվեն հատուկ գործնական աշխատանքներ՝ մասնակիցների համար պրակտիկ արդյունավետության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։
Դասընթացը մասնակիցներին կօգնի՝
• Հասկանալ փոփոխությունների կառավարման տարբեր մոտեցումների առանձնահատկությունները և սահմանել յուրաքանչյուր խորհրդատվական նախագծին անհրաժեշտ գործիքակազմը,
• Հաջողությամբ կառավարել փոփոխությունները պատվիրատու ընկերությունում՝ հաշվի առնելով վերջինիս կարիքները և փոփոխություններին պատրաստ լինելու հանգամանքը,
• Մշակել ռազմավարություն՝ ընկերությունում փոփոխությունների նախաձեռնությունը գնահատելու և այն իրականացնելու նպատակով,
• Կիրառել փոփոխությունների կառավարման համաշխարհային լավագույն փորձը խորհրդատվական նախագծերում։
Դասընթացի տևողությունը 2+2 օր է։ Այն կանցկացվի 2 փուլով։
Առաջին փուլ՝ Ապրիլի 17-18 | Փոփոխությունների կառավարման մոդելները և մոտեցումները.
• Ուժային դաշտերի վերլուծություն,
• Միակողմանի vs բազմակողմանի մոտեցում փոփոխություններին,
• Փոփոխության գործընթացի հիմնական մարտահրավերների բացահայտում,
• Կորպորատիվ մշակույթ,
• Փոփոխությունների նախաձեռնության աջակցություն և ներգրավում,
• Շահագրգիռ կողմերի կառավարում,
• Կազմակերպական փոփոխության ռազմավարություն և հաջողության հիմնական գործոններ։
Երկրորդ փուլ՝ Մայիսի 22-23 | Կենտրոնացում փոփոխության կառավարման լավագույն պրակտիկ օրինակների վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով հմուտ ֆասիլիտացիայի և խորհրդատուի դերի վրա։
• Փորձի փոխանակում, լավագույն օրինակներ և քաղված դասեր,
• Կազմակերպական մշակույթի հարաբերակցությունը փոփոխությունների մասով նախաձեռնությունների հետ,
• Հմուտ ֆասիլիտացիա կազմակերպական տարբեր մակարդակներում,
• Պրակտիկ օրինակներ:
Մասնակցության վճարը 180 եվրո է (ներառում է դասընթացի համար անհրաժեշտ բոլոր նյութերը, սուրճի և ճաշի ընդմիջում, խորհրդատվության տրամադրում դասընթացի ավարտից հետո):
Աշխատանքային լեզուն՝ անգլերեն։
Լրացուցիչ տեղեկություն
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 93 028 642 կամ կապ հաստատել մեզ հետ՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ. հասցեով։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ #Eu4Business
Դասընթացավար Ջանեթ Փութը միջազգային առաջատար խորհրդատու և թրեյներ է, ինչպես նաև բեսթսելլերի հեղինակ։ Ծագումով Հարավային Աֆրիկայից է, ապրում է Հոլանդիայում։ Նա ունի մեծ ձեռնարկատիրական փորձ․ հիմնադրել և ղեկավարել է խոշոր մարքեթինգային ընկերություն, որը կազմակերպել և իրականացրել է արշավներ հայտնի ընկերությունների համար՝ աշխարհի 12 երկրներում։ Ջանեթը խորհրդատվական ոլորտում վերապատրաստրաստում է անցել ԱՄՆ-ում։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը սույն հղմամբ՝ goo.gl/ty6cGt կամ ներբեռնել այն՝ goo.gl/tq5bKQ, լրացնել այն, կցել ինքնակենսագրականը և ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ. հասցեին։
Հայտի լրացումից հետո, մենք կապ կհաստատենք մասնակցի հետ՝ դասընթացի մանրամասների և վճարման կարգի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու նպատակով։

 

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10