Կրթության տեխնոլոգիաները -2021 համաժողովի մասնակցության հրավեր

Սպառողական կոոպերատիվների Սիբիրյան համալսարանի (http://www.sibupk.nsk.su/, SibUPK) մեթոդական խորհուրդը հրավիրում է ձեզ մասնակցելու համալսարանի 65-ամյակին նվիրված «Կրթության տեխնոլոգիաները -2021» միջազգային գիտամեթոդական համաժողովին։

Համաժողովի նպատակն է ներկայացնել մանկավարժական փորձը, ինչպես նաև օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիաները կրթական գործունեության մեջ։

Հրավիրվում են համաժողովի մասնակիցներ՝ համալսարանների, քոլեջների, դպրոցների ուսուցիչներ, գիտնականներ, ասպիրանտներ, բակալավրներ:

Համաժողովը ներառում է աշխատանքներ հետևյալ ոլորտներում.

  1. կրթության թվայնացում,
  2. մանկավարժական տեխնոլոգիաները ուսուցման և դաստիարակության ոլորտում,
  3. կրթության որակի գնահատման համակարգեր,

4․ քաղաքականություն և կրթական բարեփոխումներ,

  1. կրթության, գիտական ​​և մասնագիտական ​​կազմակերպությունների համագործակցություն` կրթության որակի բարձրացման համար:

Համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն և անգլերենն է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

https://drive.google.com/file/d/1PftDof_eitfn7wqmWemkp7ScC8CtnroI/view?usp=sharing