Գրիգորյան Նշան Խաչատուրի

Մորֆոլոգիայի և կենդանագիտության ամբիոնի պրոֆեսոր&

N.Grigoryan

Գրիգորյան Նշան Խաչատուրի

Ծնվել է՝ 1949 թվականի օգոստոսի 24-ին

Մորֆոլոգիայի և կենդանագիտության ամբիոնի պրոֆեսոր

Կրթություն և վերապատրաստում

2011 թ. վերապատրաստում, դասընթացներ, «Մարդու և կենդանիների համեմատական անատոմիա» թեմայով, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան
1988 թ. վերապատրաստում, «Կենդանիների արյան անոթների ներարկում տարբեր տեսակի ներկերով» թեմայով, Սկրյաբինի անվան անասնաբուժական ակադեմիա
1984-1986 թթ. ասպիրանտուրա, Կազանի անասնաբուժական ինստիտուտ, Անատոմիայի ամբիոն
1972-1977 թթ. սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Անասնաբուժական ֆակուլտետը` «Անասնաբույժ» որակավորմամբ:

Աշխատանքային փորձ

2022 թ․ դեկտեմբերի 5-ից ՀԱԱՀ, Մորֆոլոգիայի և կենդանագիտության ամբիոն, պրոֆեսոր
2021թ․ սեպտեմբերից 2022 թ․ դեկտեմբերի 5-ը ՀԱԱՀ, Մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոն, պրոֆեսոր
2020թ․սեպտեմբերից -2021թ․ սեպտեմբեր ՀԱԱՀ, Մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոն, վարիչի պաշտոնակատար
2014 -2020 թթ․ ՀԱԱՀ, Մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոն, վարիչ
1995-2014 թթ. ՀԱԱՀ, Մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոն, դոցենտ, Անատոմիական գիտաուսումնական թանգարան, վարիչ համատեղությամբ
1987-1994 թթ. Երևանի անսանաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, Անատոմիայի ամբիոն, ասիստենտ
1982-1983 թթ. Երևանի անսանաբուծական-անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտ, խոշոր եղջերավոր կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների բաժին, կրտսեր գիտաշխատող
1980-1982 թթ. Թալինի շրջան, Կարմրաշենի ոչխարաբուծական տնտեսություն, գլխավոր անասնաբույժ
1977-1980 թթ. Թալինի շրջան, Ոսկերթաս, անասնաբուժական տեղամաս, վարիչ, Կարմրաշենի միջնակարգ դպրոց, կենսաբանության ուսուցիչ, համատեղությամբ:

Գիտական գործունեություն

2004 թ. անասնաբուժական գիտությունների դոկտոր
1995 թ. դոցենտ
1986 թ. կենսաբանական գիտությունների թեկնածու:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հավելյալ տեղեկություն

2006 թվից մինչ օրս ՀԱԱՀ, Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետ, գիտխորհուրդ, անդամ
2006 թվից մինչ օրս ՀԱԱՀ, 022 «Անասնաբուժության և անասնաբուծության» մասնագիտական խորհուրդ, անդամ
1995 թվից մինչ օրս Հանարպետության մորֆոլոգիայի և հյուսվածաբանության ընկերություն, անդամ:

Գիտական հրապարակումներ

Հեղինակ է 92 գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների: Դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո տպագրել է 36 աշխատանք, այդ թվում՝ 23 գիտական հոդվածներ, 13 մեթոդական աշխատանքներ, 2 դասագիրք: