hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Սեպտեմբեր 06

Ուսումը և կյանքը Վիեննայում

Սովորում եմ ՀԱԱՀ-ի ասպիրանտուրայում՝ Ագրարային էկոնոմիկա մասնագիտությամբ, և մեկ կիսամյակով ուսումս շարունակել եմ Վիեննայի Բնական ռեսուրսների և բնական գիտությունների (BOKU) համալսարանում: Նախ և առաջ ուզում 

եմ շնորհակալությունս հայտնել բոլոր մարդկանց և կազմակերպություններին, որոնք աջակցեցին այս փոխանակման ծրագրին` ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտին և BOKU-ի դասախոսներին և աշխատակազմին՝ 4 ամիսների աջակցության համար: Հատուկ շնորհակալություն Միլենա Կլիմեկին ուսմանս համար համապատասխան առարկաների ընտրության հարցում ուղղորդման և հետազոտական աշխատանքիս կատարմանն ուղված ջանքերի համար:
Ես շատ գոհ եմ BOKU-ից, այստեղ ես տեսա բոլոր պայմանները, որոնք օգնում են ուսանողներին առավելագույնս կենտրոնանալ իրենց ուսման վրա: Այստեղ ուսանողը դիտարկվում է որպես համալսարանի գլխավոր շահառու, և ամեն ինչ արվում է ուսանողներին բարձր որակի կրթությամբ ապահովելու համար: Դասախոսները շատ պրոֆեսիոնալ են իրենց ոլորտներում և ուսումնական նյութերը մատուցում են հետաքրքիր ձևով՝ բավարարելով ուսանողների ակնկալիքները: Համալսարանի ենթակառուցվածքները օգնում են ուսանողներին իրենց գործառույթներում, այստեղ առկա են ուսանողներին անհրաժեշտ բոլոր պայմանները, ուստի դուք ժամանակ չեք կորցնում և ամբողջովին կենտրոնանում եք ուսման վրա: Համալսարանը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, որը օգնում է ստանալ ավելի շատ տեղեկություններ: Այստեղ դուք կարող եք ընտրել ոչ միայն բանավոր դասեր, այլև գործնական այցելություններ:
Ուսմանս ընթացքում կատարել եմ հետազոտական աշխատանք օրգանական գյուղատնտեսության ոլորտում, այցելել եմ տարբեր տնտեսություններ և արտադրություններ՝ ծանոթանալով օրգանական ոլորտի մշակույթի հետ: BOKU-ի կրթական ծրագրերի և արդիական ենթակառուցվածքների մասին տեղեկությունները ես հաճույքով կփոխանցեմ ՀԱԱՀ-ի իմ կուրսընկերներին ու գործընկերներին, և վստահ եմ, որ այդ փորձառությունը օգտակար կլինի:
Այս ամիսների ընթացքում ես ապրել եմ նոր իրականությունում, սա շրջադարձային փորձառություն էր: Այսպիսի փորձառությունն օգնում է դառնալ ավելի լավ և պատասխանատու աշխարհի քաղաքացի: Վիեննայում դուք կարող եք տեսնել և զգալ կյանքի մեկ այլ որակ, հին և նոր ճարտարապետության, տարբեր մարդկանց և ազգությունների, տարբեր կենսակերպերի և մշակույթների ներդաշնակ համակեցությունը: Վիեննան երբևէ իմ եղած լավագույն քաղաքներից է, և շատ ուրախ կլինեմ ապագայում Երևանի և Վիեննայի մեջ տեսնել ավելի շատ ընդհանրություններ, անշուշտ` նաև իմ մասնաբաժինը ունենալով այդ փոխակերպման մեջ:
Մի բանում ես լիովին վստահ եմ. ես վերադարձել եմ որպես նոր անձ, որպես նոր գիտելիքներով ուսանող, որպես նոր մշակույթով ճանապարհորդ և որպես աշխարհի քաղաքացի: Վիեննայի կյանքի այս մեծ շղթան բաղկացած է փոքր, բայց շատ կարևոր մասնիկներից, որոնցից յուրաքանչյուրի բացակայությունը կդարձներ շղթան կիսատ, շնորհակալ եմ բոլորին այս փորձառության ընթացքում իրենց աջակցության համար:

Հայկ Կարապետյան

ՀԱԱՀ ասպիրանտուրա

 

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանը (University of La Verne) առաջարկում է ամառային և ձմեռային կարճաժամկետ բիզնես դասընթացներ, որոնց մասնակցելու համար հնարավոր է դիմել կրթաթոշակի: Կրթաթոշակը կարող է ծածկել ծախսերի մինչև 70%-ը:
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 22-ն է: Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել
հետևյալ հղումով: Դիմումին կից ուսանողները պետք է ներկայացնեն նաև CV և տեղեկանք համալսարանից:
(Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

...

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Orange-Knowledge-Programme-in-the-Netherlands-2Նիդեռլանդների կառավարության կողմից տրամադրվող Orange Knowledge Programme (OKP) կոչվող կրթաթոշակային ծրագրի շնորհիվ Հայաստանի ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու Ջրային կրթության Դելֆտի համալսարանի 2020 թվականի մագիստրոսական ծրագրերին և կարճաժամկետ դասընթացներին:
Կարճաժամկետ դասընթացներին մասնակցելու համար կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով
հետևյալ հղմամբ: Մագիստրոսական ծրագրերի հայտադիմումների ընդունումն սկսվելու է ս.թ. հոկտեմբերի 15-ին, իսկ կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել անցնելով հետևյալ հղմամբ:
Ջրային կրթության Դելֆտի համալսարանի բոլոր կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով պաշտոնական կայք և ներբեռնելով ուղեցույցը

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10