hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Ապրիլ 17

Ազգային գրադարանային շաբաթն Ագրարային համալսարանում մեկնարկեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ճանաչողական այցով 

2002 թվականից ի վեր Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից կազմակերպվող Ազգային գրադարանային շաբաթն այս տարի անցկացվում է ապրիլի 15-22-ը: Ավանդական դարձած Շաբաթվա շրջանակում անցկացվող միջոցառումներին, ի թիվս երկրի մյուս գրադարանների, միացել է նաև ՀԱԱՀ-ի գիտական գրադարանը: Ինչպես նշում է գրադարանի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Ադամյանը,

Ազգային գրադարանային շաբաթվա նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի ու գրադարանների դերը հասարակության զարգացման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում: Քանի որ այս տարի Շաբաթը նվիրված է Հովհաննես Թումանյանի ու Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյաններին, ՀԱԱՀ գրադարանը Հայոց և օտար լեզուների ամբիոնի հետ համատեղ ՀԱԱՀ հանրակրթական ուսուցման ծրագրերի վարժարանի սաների համար ապրիլի 16-ին կազմակերպել էր ճանաչողական էքսկուրսիա Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:
Վարժարանի սաները եղան թանգարանի մշտական ցուցադրության ութ թեմատիկ սրահներում, որոնք ավանդական ցուցանմուշների և ժամանակակից տեխնոլոգիաների համադրությամբ արտացոլում են Կոմիտասի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Ցուցասրահներում անընդհատ հնչում էին Կոմիտասի ձայնագրությունները. սա ներկաներին հնարավորություն էր տալիս ենթագիտակցության մակարդակում խորը ընկալել ու զգալ կոմիտասյան արվեստի մեծությունը: Թանգարան-ինստիտուտում շրջայց կատարելուց հետո թանգարանի աշխատակցուհիներից երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը թանգարան-ինստիտուտի դահլիճում ագրարայինցիների համար կատարեց Կոմիտասի անզուգական ստեղծագործություններից, խոսեց ազգային երաժշտության մասին:
 

Տիկին Հասմիկ Ադամյանն ու Հայոց և օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արաքս Հակոբյանը շնորհակալություն հայտնեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին՝ ջերմ հյուրընկալության և վարժարանի սաներին մեծ կոմպոզիտորի գործունեության մանրամասներին և ստեղծագործություններին հաղորդակից դարձնելու համար: 
Այցի ավարտին ագրարայինցիները, ի նշան հարգանքի և երախտագիտության, ծաղիկներ խոնարհեցին Կոմիտասի և նրա անվան պանթեոնում ամփոփված հայ մյուս մեծերի շիրիմներին:

 

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Orange-Knowledge-Programme-in-the-Netherlands-2Նիդեռլանդների կառավարության կողմից տրամադրվող Orange Knowledge Programme (OKP) կոչվող կրթաթոշակային ծրագրի շնորհիվ Հայաստանի ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու Ջրային կրթության Դելֆտի համալսարանի 2020 թվականի մագիստրոսական ծրագրերին և կարճաժամկետ դասընթացներին:
Կարճաժամկետ դասընթացներին մասնակցելու համար կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով
հետևյալ հղմամբ: Մագիստրոսական ծրագրերի հայտադիմումների ընդունումն սկսվելու է ս.թ. հոկտեմբերի 15-ին, իսկ կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել անցնելով հետևյալ հղմամբ:
Ջրային կրթության Դելֆտի համալսարանի բոլոր կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով պաշտոնական կայք և ներբեռնելով ուղեցույցը

...

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն 

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարում է գիտաշխատողների համար նախատեսված Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի մրցույթ 2020 -2021 ուսումնական տարվա համար: Ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրում օտարերկրյա գիտնականներին՝ ԱՄՆ բուհերում մեկ ուսումնական տարվա ընթացքում հետբուհական դոկտորանտուրայի հետազոտություն անցկացնելու համար:
Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտը
այստեղ: Դիմելու վերջնաժամկետ՝ 2019 թվականի նոյեմբերի 8: 

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10