hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Ապրիլ 16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ագրարային համալսարան 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019թ. ապրիլի 15-ին այցելեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ: Համալսարանում շրջայցից հետո ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը Ագրոբիզնեսի ուսուցման

կենտրոնի՝ ուսանողների պարապմունքների և հանգստի սրահում (որը նրանք անվանում են «երազանքների լաբ») ներկայացրեց համալսարանում առկա իրավիճակը, ընթացիկ և առաջիկա բարեփոխումները:
Ագրարային համալսարանում արմատական բարեփոխումները սկսվել են 2018թ.-ի հուլիսին, երբ բուհի հոգաբարձուների խորհուրդը հիմնովին վերակազմավորվեց, որին հետևեց ռեկտորի նոր պաշտոնակատարի, իսկ դեկտեմբերի 25-ին՝ ռեկտորի ընտրությունը։ Համալսարանը դժվարությունների ու փորձությունների միջով հաստատուն քայլերով սկսել է գնալ արդիական ագրոտեխնոլոգիական կրթության տարածաշրջանային առաջատարի իր տեսլականին ընդառաջ։ Պարոն Ուռուտյանը նախ խոսեց համալսարանում ստեղծված իրավիճակի մասին: Այն բնութագրվում է տնտեսության առկա պահանջների և բուհի ապահոված կրթության ցածր որակի միջև եղած մեծ անջրպետով, բուհի խիստ ցածր հեղինակությամբ, դասախոսների ու գիտաշխատողների «ճգնաժամային» միջին տարիքով, գերծանրաբեռնված ու հնացած կրթական ծրագրերով, ավելորդ առարկաներով, դասավանդման ավելի քան հնացած մեթոդներով, ուսանող-դասախոս հարաբերություններում արմատացած հնացած մոտեցումներով ու բացասական դրսևորումներով։
Առաջին փուլի կառուցվածքային բնույթի բարեփոխումների (ֆակուլտետների և ամբիոնների թվի օպտիմալացում) մասին խոսելիս, պարոն Ուռուտյանը նշեց, որ դրանք զուգակցվել են բուն ուսումնական գործընթացի բովանդակային ու ձևակարգային փոփոխությունների հետ (թելադրության բացառում, Moodle հարթակի ստեղծում, ինտերակտիվ մեթոդների կիրառում, դասաժամի կրճատում, համակարգչային ծրագրակազմերի գծով մասշտաբային ինտենսիվ վերապատրաստումներ դասախոսների և ուսանողների համար և այլն)։ Այժմ ներդրման փուլում է էլեկտրոնային թեստավորման համակարգը։ Արդեն ներդրվել են ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացման E-buh համակարգը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry-2 համակարգը։ Սրանք ակնհայտորեն հեշտացնում ու արդյունավետ են դարձնում դասախոսների ու աշխատակազմի աշխատանքը։ Բարեփոխումներն ընթանում են տարբեր ուղղություններով՝ մասնագիտական կրթական ծրագրերի օպտիմալացում և արդիականացում, դասախոսների վերապատրաստում, կրթություն-գիտություն-արտադրություն խզված կապի ամրապնդում, տեխնիկական բազայի և լաբորատոր կարողությունների նորացում ու համալրում։ Էական փոփոխություններից մեկը վերաբերում է բակալավրիատի 4-ամյա և մագիստրատուրայի երկամյա կրթական ծրագրերին անցումը, ընդ որում բակալավրիատում մեկ կիսամյակը լինելու է գործնական-աշխատանքային: Իրականացվում են ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի արդիականացում և միջազգային հենանշում (benchmarking), առարկաների բովանդակության և ուսուցման մեթոդների արդիականացում, դուալ կրթության գաղափարի արմատավորում, ինչպես նաև կրթական ծրագրերի վերաիմաստավորում՝ STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղությունների շեշտադրմամբ։
ՀԱԱՀ-ում մեկնարկել է նյութատեխնիկական բազայի համալրման և լաբորատորիաների նորացման գործընթացը՝ տեղական և միջազգային գործընկերների գործուն մասնակցությամբ։ Համալսարանում ներդրվում են ֆինանսավորման և ֆոնդագոյացման նորարարական մեխանիզմներ, մասնավորապես աշխատանքներ են իրականացվում ավանդաշնորհային (endowment) ֆոնդի ստեղծման ուղղությամբ։ Ստեղծվում և ամրապնդվում են հիմնադրամների, բարերարների, Սփյուռքի կազմակերպությունների հետ գործնական ու բարեկամական հարաբերություններ։
ՈՒսումնաօժանդակ ենթակառույցների վերազինման, վերապրոֆիլավորման, արդիականացման, նորերի ստեղծման՝ մեկնարկած աշխատանքները ուսանողներին թույլ կտան գնալով ավելի շատ ընդգրկվել լսարանից դուրս գործնական կրթություն ստանալու, մասնագիտական կարևոր հմտություններ ու փորձ ձեռք բերելու գործընթացում։ Այս նպատակին արդեն սկսել է ծառայել համալսարանի՝ Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնը։ Շուտով կսկսվի ՀԱԱՀ-ի նոր, արդիական ջերմատան շինարարությունը, որի կառուցումը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը։ Ջերմատան կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր։ ՄԱԶԾ-ի հետ գործակցությամբ կվերակառուցվի ՀԱԱՀ-ի ագրոտեխնոլոգիական թեքումով ավագ դպրոցը, Եվրամիության աջակցությամբ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի գյուղատնտեսական քոլեջի նոր մասնաշենքը և Ապարանի գյուղատնտեսական քոլեջ-մասնաճյուղը՝ Վայհենշտեֆանի Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանի հետ գործակցությամբ։
Վարչապետ Փաշինյանը ծրագրեր իրականացնելու գործընթացում բարերարների ներգրավումը դրական երևույթ համարելով հանդերձ, հորդորեց առաջիկա առաջնահերթ ծրագրերը ներկայացնել նաև կառավարությանը, որը հնարավորություն կտա հստակ ժամանակացույցով, պետականորեն լուծել համալսարանի առջև ծառացած խնդիրները՝ հաշվի առնելով նաև պետական միջոցների ավելացման միտումը:
Շարունակելով առաջիկա ծրագրերի թվարկումը, ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ համալսարանի՝ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության առողջացման և արդիականացման նախագծով նախատեսվում են հետաքրքիր նորարարություններ՝ «խելացի» անասնաֆերմա, հիդրոպոնիկ եղանակով կերարտադրություն, ինչպես նաև կաթնամթերքի արտադրության վարպետների դպրոց։ Ագրոճարտարագիտական լաբորատորիաների արդիականացման, գինեդարանը գինու տուրիզմի և ուսումնական կենտրոնի վերափոխելու, ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի ստեղծման ծրագրերն էլ սպասում են իրենց հերթին։
Մեկնարկել են նաև համալսարանի ենթակայության տակ գտնվող գիտական կենտրոնների կարողությունների գնահատման և զարգացման աշխատանքները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ագրարային համալսարանի զարգացումը շատ կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսության ոլորտը ամենամեծ զբաղվածությունն է ապահովում երկրում:

«Մեր ամենակարևոր խնդիրն է օգնել գյուղացիներին, որ իրենց չարչարանքը դառնա աշխատանք: Չարչարանքի և աշխատանքի միջև տարբերությունն այն է, որ երկրորդի մեջ հաճույքի ու բավարարվածության շատ մեծ բաղադրիչ կա: Մեր խնդիրն այն է, որ աշխատանքի գործընթացի մեջ զուտ ֆիզիկական ուժի կիրառումը հնարավորինս նվազի և այդ ամբողջ գործընթացում հնարավորինս ավելանա մտավոր աշխատանքը: Իհարկե, աշխատանքը պետք է չարչարանք չլինի: Շատ ուրախ եմ, որ այն, ինչ ներկայացվում է՝ համահունչ է այդ տրամաբանությանը»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Այցի ավարտին Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ Ի-Վի-Էն գինու ակադեմիայի գինու քիմիայի ուսումնական լաբորատորիայի աշխատանքին, եղավ համտեսի սրահում:

Վերջին ամիսներին համալսարանը տեղական և միջազգային գործընկերների հետ կնքել է փոխգործակցության բազմաթիվ հուշագրեր ու համաձայնագրեր։ Ներկայումս համալսարանում գործում են կրթական ու հետազոտական բնույթի շուրջ 40 միջազգային ծրագրեր: Այս առումով Ագրարային համալսարանը ոչ միայն նախաձեռնողի, այլև գործընկերների կողմից համալսարանի հետ գործակցելու նախաձեռնություններին արձագանքողի դերում է։ Համալսարանի հեղինակությունը անընդհատ բարձրանում է հանրության աչքի առջև։ Ունենալով կառավարության և վարչապետի աջակցությունը, Ագրարային համալսարանն ավելի վստահ քայլերով ու ավելի կարճ ժամանակաշրջանում կանցնի ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոնի վերափոխման իր ուղին:

 

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Orange-Knowledge-Programme-in-the-Netherlands-2Նիդեռլանդների կառավարության կողմից տրամադրվող Orange Knowledge Programme (OKP) կոչվող կրթաթոշակային ծրագրի շնորհիվ Հայաստանի ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու Ջրային կրթության Դելֆտի համալսարանի 2020 թվականի մագիստրոսական ծրագրերին և կարճաժամկետ դասընթացներին:
Կարճաժամկետ դասընթացներին մասնակցելու համար կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով
հետևյալ հղմամբ: Մագիստրոսական ծրագրերի հայտադիմումների ընդունումն սկսվելու է ս.թ. հոկտեմբերի 15-ին, իսկ կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել անցնելով հետևյալ հղմամբ:
Ջրային կրթության Դելֆտի համալսարանի բոլոր կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով պաշտոնական կայք և ներբեռնելով ուղեցույցը

...

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն 

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարում է գիտաշխատողների համար նախատեսված Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի մրցույթ 2020 -2021 ուսումնական տարվա համար: Ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրում օտարերկրյա գիտնականներին՝ ԱՄՆ բուհերում մեկ ուսումնական տարվա ընթացքում հետբուհական դոկտորանտուրայի հետազոտություն անցկացնելու համար:
Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտը
այստեղ: Դիմելու վերջնաժամկետ՝ 2019 թվականի նոյեմբերի 8: 

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10