hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Կիրակի, Ապրիլ 07

Մահին հաղթած տղերքը.

Հանդիպում Ագրարայինի՝ Ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի պարապմունքների և հանգստի լեփ-լեցուն սրահում խորհրդավոր լռություն էր. հավաքվել էին Ագրարային համալսարանի՝ Ապրիլյան պատերազմի մասնակից հերոս տղաները՝ Գևորգը, Դավիթը, Անդրանիկը, Մյասնիկը, Հովհաննեսը, Հարությունը, Գոռը, Տիգրանը… Նրանք

135-ն են՝ ՀԱԱՀ առկա և հեռակա ուսուցման համակարգերից, որոնցից հանդիպմանը ներկա էին առկա ուսուցման համակարգում ներկայումս սովորողներից 40-ը: Մեր կողքին ապրող ու սովորող 20-25-ամյա հերոսներ, որոնց աչքերին նայելիս, սակայն, թվում է, թե մի ամբողջ կյանք ապրած հասուն տղամարդկանց աչքեր են. այդ աչքերը տեսել են մահն ու հաղթել նրան և անհրաժեշտության դեպքում պատրաստ են նորից հաղթել:
Մերօրյա հերոսներին մեծարելու հրաշալի նախաձեռնությունը ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողական խորհրդինն էր: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակը, հետո դիտեցին Քառօրյա պատերազմի մասին ՀԱԱՀ ուսխորհրդի պատրաստած տեսահոլովակը։ Այնուհետև միջոցառումը վարող ուսանողուհին փորձեց հերոս տղաներին մղել անկաշկանդ ու անկեղծ զրույցի: Սկզբում դահլիճում դարձյալ տևական լռությունն էր, բոլորը հիշում էին, լուռ վերապրում այն, ինչ երեք տարի առաջ տեղի ունեցավ նրանց իսկ մասնակցությամբ։ Ծանր լռությունը խախտեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը. «Տղե՛րք ջան, հերոս տղերք, խոնարհվում եմ ձեր առջև։ Այն, ինչ երեք տարի առաջ այս օրերին դուք արեցիք ձեր ընկերների հետ միասին, չի մոռացվել և չի մոռացվի երբեք, անմահների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում՝ հայրենասիրության օրինակ դառնալով սերունդների համար, սխրագործության մղելով նոր հերոսների»: Քառօրյայում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը ռեկտորի ազգականն է, իսկ զոհված սյունեցի համայնքապետերից երկուսը՝ նրա ընկերները… «Պատերազմից, սակայն, պետք է դասեր քաղել, պետք է լինել միշտ ավելի ուժեղ, ավելի զգոն, ավելի հզոր»,-շարունակեց պարոն Ուռուտյանը՝ նշելով, որ միակ ցանկությունը հիմա այն է, որ տղաները առողջ լինեն, շուտ ապաքինվեն, հաղթահարեն պատերազմի հետևանքներն ու ինտեգրվեն հասարակություն. «Մեր հնարավորությունների սահմաններում պատրաստակամ ենք աջակցելու ձեզ: Ես հպարտանում եմ ձեզնով, երախտապարտ եմ, հավերժ փառք ձեզ ու ձեր գործին»: 

Տղաները թեև դժվարությամբ, սակայն աստիճանաբար սկսեցին անկեղծանալ, հիշել «այն օրը». «Ապրիլի մեկի գիշերը Թալիշում էի։ Դիրքերից իջնում էինք, երբ լսեցինք առաջին կրակոցը: Սկզբում մտածեցինք՝ սովորական ռմբակոծություն է։ Հետո տեսանք առաջին զոհը… Առաջ շարժվելու հրաման ստացանք։ Առաջ էինք շարժվում, թեև մեզ վրա անընդհատ կրակում էին: Մեզ ոգի ու ավյուն էր տալիս մեր գումարտակի հրամանատարը, անընդհատ քաջալերում էր, ու հիմա, որ հիշում եմ, թե ինչպես մեզ հաջողվեց կենդանի մնալ՝ զարմանում եմ»,- հուզմունքը քողարկել փորձելով՝ պատմեց Գևորգ Գասպարյանը:

Հետո իրենց պատմությունները պատմեցին նաև մյուսները՝ հայոց նորագույն պատմության հերոսներն ու պատմությունը կերտողները, խոսեցին բացթողումների ու սխալների մասին, որոնք եթե ժամանակին կանխվեին, գուցե իրավիճակն այլ լիներ. «Մեր ձեռքի տակ եղած զինամթերքը քիչ էր, այնքան, որ հազիվ բավական էր սովորական դիվերսիան կանխելու համար», «Տանկերից շատերն անսարք էին, տագնապ էին տալիս, ուշանում էինք…», «Նրանք խրամատները փորում էին տեխնիկայով, մենք՝ ձեռքով, բահերով…»։ Պատերազմական գործողություններին մասնակցած կամ մարտական հերթապահություն իրականացրած մեր տղաները սեփական վերլուծություններով փորձում են հասկանալ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ և ինչպե՞ս կարելի էր մեր ռազմական պատմության այս հերթական փառավոր էջը շրջել ավելի քիչ կորուստներով։
Նրանցից ոմանք այսօր դեռ առողջական խնդիրներ ունեն, բուժվում են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, ոմանք սպասում են հերթական վիրահատությանը: Բայց ցավալին այն է, որ շատերի (հանդիպմանը ներկա 40 տղաներից 4-ի) զինվորական գրքույկներում նշված չէ, որ մասնակցել են Քառօրյա պատերազմին: Ի սկզբանե նշված է եղել, որ մասնակցել են պատերազմական գործողություններին, իսկ հետո որոշում է ընդունվել, որ մարտական հերթապահություն իրականացնողները չեն համարվում պատերազմական գործողությունների մասնակիցներ: Սա ամոթալի է ոչ միայն բարոյահոգեբանական առումով, այլև տղաներին զրկում է մի շարք արտոնություններից, օրինակ՝ ներկայումս ուսման զեղչի հնարավորությունից, վաղը՝ գուցե այլ արտոնություններից: Պարոն Ուռուտյանը ցավով նշեց, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ Ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուսման վարձի զեղչից օգտվելու հնարավորություն է տրվում այն դեպքում, երբ զինգրքույկում նշված է, որ մարտական գործողությունների մասնակից է: Ռեկտորը տղաներին հորդորեց փորձել ուղղել տալ զինգրքույկում առկա սխալները՝ խոստանալով, որ նրանց ուսման վարձավճարի զեղչի դիմումները կընդունի անմիջապես՝ անկախ դիմումների ընդունման ժամկետի ավարտից:
Խնդիրն առկա է նաև այլ բուհերում ու բուհերից դուրս: Հերոսածին ու հերոսապաշտ մեր հասարակությանը հարիր չէ հերոս տղաների սխրանքը «խամրեցնել»՝ զինգրքույկներում ինչ-որ նշումների պատճառով: Մարտական հերթապահություն իրականացրած մեր բոլոր զինվորներն էլ են հերոս, քանի որ այդ օրերին, երբ ռմբակոծում էին զորամասերն ու գյուղերը, նրանք իրենց տեղում էին՝ պատրաստ կյանքը զոհելու հայրենիքի համար։ Ուսման վարձի մի քանի տոկոսով փոխհատուցումը հայրենիքի պաշտպանների բարեկեցիկ ապագան չի ապահովի, բայց բարոյական մեծ խրախուսանք կլինի։
Միջոցառումն ավարտվեց Ապրիլյան պատերազմին նվիրված ասմունքով ու երգով։ Առաջին կուրսի ուսանողուհիներից Մարիամ Մագթաղյանը ընթերցեց Ապրիլյան պատերազմի օրերին գրած իր շարադրությունը։ Բոլորիս ցանկությունն է, որ զինվորին սպասող ոչ մի հայուհի այլևս նման տողեր գրելու առիթ չունենա, և սրտաթրթիռ սպասումներն ավարտվեն զինվորի բարի տունդարձով ու ջերմ գրկախառնությամբ:


Նազելի Ավագյան

 

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասխոսությունը

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն 

Erasmus+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կետրոնի բակալավրիատի ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է նաև հատուկ կարիքներ ունեցող ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10