hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հոկտեմբեր 03

Իսպանացի գործընկերները ներկայացրեցին հաշմանդամ ուսանողների ներգրավման և պրակտիկաների կազմակերպման իրենց փորձը 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործընկեր Միգել Հերնանդեսի համալսարանի (Իսպանիա) պրոֆեսորները հոկտեմբերի 2-ին և 3-ին բաց դասախոսություններ անցկացրեցին ՀԱԱՀ-ում, որոնց ներկա էին Իսպանիայով հետաքրքրվող դասախոսներ և ուսանողներ:

Հերնանդեսի համալսարանի Ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Ռիկարդո Աբադիա Սանչեսը, փոխդեկան Անտոնիո Մարտինեզ Գաբարրոն, Կենսաբանության ամբիոնի պրոֆեսորներ Սանտիագո Գարսիա Մարտինեզը և Մարիա դե լա Լուզ Գարսիա Պարդոն ներկայացրեցին Միգել Հերնանդեսի համալսարանը, նրա կրթական աստիճանները, մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերը, մասնակցությունը միջազգային ծրագրերին, ուսուցողական, հետազոտական հնարավորություններն ու գիտական հրապարակումները:
Ագրարայինցիներին հատկապես հետաքրքրեց «Հաշմանդամ ուսանողների կողմից կատարվող աշխատանքները սոցիալական ինտեգրման ուղղությամբ» թեմայով դասախոսությունը, որը պատմում էր հաշմանդամություն ունեցողներին մատուցվող ուսանողական ծառայության մասին, որի նպատակն է հատուկ կարիք ունեցող ուսանողներին ներգրավել համալսարանական կյանքին և խթանել նրանց մուտքն աշխատաշուկա: 16-21 տարեկան տարբեր խնդիրներ ունեցողները մասնակցում են դասերին, աշխատում համալսարանի ջերմատներում, աճեցնում բույսեր և իրականացնում տարբեր գործառույթներ, որի արդյունքում ձեռք են բերում որոշակի գիտելիքներ ու հմտություններ: Այդ ամենն օգնում է նրանց գտնել աշխատանք և ինտեգրվել հասարակությանը: Ներկաները նկատեցին, որ այս տեսակետից հայաստանյան համալսարանները դեռ լուրջ անելիքներ ունեն: Օրվա հաջորդ դասախոսությունը վերաբերում էր պտղատու այգիներում և գյուղատնտեսական ֆերմաներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներին, տվյալ ոլորտի ուսանողների համար ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու ինտեգրացված պրակտիկաներին:
Հոկտեմբերի 3-ին անցկացված դասախոսությունների ընթացքում ագրարայինցիները հնարավորություն ունեցան ծանոթանալու Իսպանիայի տավարաբուծական և ճագարաբուծական տնտեսություններում ինտեգրացված պրակտիկաների ընթացքում ուսանողների գործունեությանը, ձեռք բերված հմտություններին: Ներկայացվեց նաև ինտեգրացված պրակտիկաների ընթացքում պտղատու այգիներում մշակաբույսերի այլընտրանքային տարբերակները և դրանց կառավարումը, վնասատուների և հիվանդությունների վերահսկումն ու բուժումը, պարարտացման պլանավորումը և այլն: Վերոնշյալ դասախոսությունների կարևորությունն այն էր, որ իսպանացի հյուրերը ներկայացնում էին իրենց համալսարանում միջազգային ծրագրերի արդյունքում ներդրված պրակտիկաների կազմակերպման նոր մոդելը, որը կարող է ուսանելի փորձ լինել պրակտիկայի ոլորտում նոր մշակույթ ձևավորել ցանկացող մեր համալսարանի համար:

Ներկայացված դասախոսությունների և պրակտիկ փորձի փոխանակումը հատկապես կարևոր էր, քանի որ ՀԱԱՀ ընդգրկված է TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրում, որի նպատակը հենց պրակտիկաների և կրթության գործնական բաղադրիչի նորացումն ու խթանումն է: Այդ պատճառով դասախոսություններին մասնակցեցին նաև TOPAS-ի աշխատանքային թիմի անդամներն ու թիրախային կուրսերի ու մասնագիտություների ուսանողները: Քննարկումերի ընթացքում հյուրերին ներկայացվեցին TOPAS-ի հիմնական նպատակերը, որից հետո քննարկվեց երկու համալսարաններում պրակտիկաների անցկացման ձևերը: Այն մեծապես կօգնի աշխատանքային խմբին` ագրարային մենեջմենթի կրթության մոդելում պրակտիկաների նոր ձևաչափի մշակման հարցում:
Նշենք, որ «Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի Ագրարային և Իսպանիայի Միգել Հերնանդեսի համալսարանների միջև համագործակցությունը կշարունակվի մինչև 2020 թվականը, որի շնորհիվ ՀԱԱՀ-ի ուսանողները, դասախոսական և վարչական անձնակազմը հնարավորություն կունենան սովորելու, դասավանդելու և վերապատրաստվելու գործընկեր համալսարանում:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10