hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Մայիս 23

Մասնակցություն միջազգային վերապատրաստման ծրագրին

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2018թ. մայիսի 5-11-ը մասնակցել եմ Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում կազմակերպված աշխատակազմի միջազգային վերապատրաստման ծրագրին:
Ծրագրի նպատակն էր միջազգային համագործակության ապահովումն ու

մասնակիցների միջմշակութային փորձի փոխանակումը: Մինհոյի համալսարանը հյուրընկալել էր 37 մասնակցի՝ ավելի քան 30 երկրներից:
Միջազգային շաբաթվա ընթացքում կայացան մի շարք միջոցառումներ. աշխատաժողովներ, սեմինարներ, ցանցաստեղծ և մշակութային միջոցառումներ: Ծանոթացել եմ Արվեստի և հումանիտար գիտությունների, Բնական գիտությունների և Տնտեսագիտության և կառավարման դեպարտամենտների կառուցվածքին և ծրագրերին: Քանի որ ինքս զբաղվում եմ ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքներով, ծանոթացել և ուսումնասիրել եմ նաև համալսարանի կողմից մատուցվող ակադեմիական ծառայությունները: Այդ ամենը հնարավորություն տվեց ինձ կոփելու միջմշակութային հաղորդակցման հմտություններս, խորությամբ ծանոթանալու Մինհոյի համալսարանի ուսումնական միջավայրին, որտեղ ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում սովորել են ՀԱԱՀ ուսանողները: Սա լավ հնարավորություն էր ՀԱԱՀ-ն և Ագրոբիզնեսի ուսուցման դեպարտամենտը միջազգային հարթակում ներկայացնելու, միջազգային փորձի և գիտելիքի փոխանակման, Մինհոյի համալսարանի և մասնակից երկրների համալսարանների հետ հետագա համագործակցությունը խրախուսելու և ամրապնդելու համար:

Սուսաննա Մեժլումյան
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տնօրենի տեղակալ

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10