hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հոկտեմբեր 10

Միջազգային փորձը Բուլղարիայում

Էրազմուս+ «Միջազգային կրեդիտային շարժունակություն» ծրագրի շրջանակներում 2017թ. հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 10-ը ՀԱԱՀ Տնտեսագիտական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Աննա Դանիելյանը հնարավորություն ուանում էր Վառնայի մենեջմենթի համալսարանում:

Ահա թե ինչ է պատմում Աննան. «Համալսարանն հենց առաջին օրվանից գրավեց ինձ: Այն ունի ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումները: Դասերը շատ հետաքրքիր էին, ինչի շնորհիվ մենք կարողանում էինք ազատ մտածել և արտահայտել մեր գաղափարները: Ես ձեռք բերեցի գիտելիքներ` պատրաստելով և ներկայացնելով տարբեր նախագծեր: Ամենակարևորը, որ խմբային աշխատանքները ճիշտ էին կազմակերպվում: Շատ կցանկանայի, որ մեր համալսարանում նույնպես հաճախ անցկացվեին այդպիսի աշխատանքներ` հնարավորություն տալով ուսանողներին մտքեր արտահայտել և փոխանակել: Հետազոտական աշխատանքներ ենք կատարել մի շարք հայտնի ընկերությունների վերաբերյալ, ինչպիսիք են` Apple, Google, Hilton: Բացի այդ, պատրաստել ենք «Garderie Day Care for Children» նախագիծը, որի հիմնական մտահոգությունն էր մարքեթինգային թիրախը, դիրքը շուկայում և դրա խորը վերլուծությունը»:
Աննան նաև նշում է, որ Վառնայի մենեջմենթի համալսարանում սովորելն իր համար մեծ փորձություն էր, քանի որ ուսուցումն իրականացվում էր այլ մեթոդներով, իսկ միջավայրը ընկերական էր և հարամարավետ սովորելու համար: Բոլոր դասախոսներն ուշադիր էին Էրազմուս+ ծրագրի ուսանողների հանդեպ: Արդյունքում Աննան ձեռք է բերել հմտություններ, որոնք իրեն կօգնեն հետագայում:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

Հարգելի գործընկերներ և ուսանողներ

ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտը ևս մեկ անգամ հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են միջազգային ծրագրերի և տարաբնույթ գիտաժողովների վերաբերյալ հայտարարություններով, ցանկանում են ընդգրկվել Միջազգային կապերի դեպարտամենտի տվյալների բազայում և տեղեկատվությունը ստանալ անմիջապես իրենց էլեկտրոնային հասցեով, կարող են նամակ ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջին , էլեկտրոնային հասցեին (inter@anau.am) կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկությունը.


Աշխատակիցների համար՝
Անուն, ազգանուն,
Ստորաբաժանում /ֆակուլտետ/ամբիոն, պաշտոն,
Էլեկտրոնային հասցե:


Ուսանողների համար՝
Անուն, ազգանուն,
Ֆակուլտետ,
Մասնագիտություն,
Կուրս,
Էլեկտրոնային հասցե:

Հարգանքով՝ ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ

...

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Նիդեռլանդների կրթաթոշակային ծրագիր 2020

Orange-Knowledge-Programme-in-the-Netherlands-2Նիդեռլանդների կառավարության կողմից տրամադրվող Orange Knowledge Programme (OKP) կոչվող կրթաթոշակային ծրագրի շնորհիվ Հայաստանի ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու Ջրային կրթության Դելֆտի համալսարանի 2020 թվականի մագիստրոսական ծրագրերին և կարճաժամկետ դասընթացներին:
Կարճաժամկետ դասընթացներին մասնակցելու համար կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով
հետևյալ հղմամբ: Մագիստրոսական ծրագրերի հայտադիմումների ընդունումն սկսվելու է ս.թ. հոկտեմբերի 15-ին, իսկ կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 23-ն է: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել անցնելով հետևյալ հղմամբ:
Ջրային կրթության Դելֆտի համալսարանի բոլոր կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով պաշտոնական կայք և ներբեռնելով ուղեցույցը

...

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմելու հնարավորություն 

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարում է գիտաշխատողների համար նախատեսված Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի մրցույթ 2020 -2021 ուսումնական տարվա համար: Ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրում օտարերկրյա գիտնականներին՝ ԱՄՆ բուհերում մեկ ուսումնական տարվա ընթացքում հետբուհական դոկտորանտուրայի հետազոտություն անցկացնելու համար:
Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտը
այստեղ: Դիմելու վերջնաժամկետ՝ 2019 թվականի նոյեմբերի 8: 

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10