hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Դեկտեմբեր 08

Կոնտակտային սեմինար Էրազմուս+ ծրագրի շրջանակներում

Սույն թվականի նոյեմբերի 28-29-ը Կիևում կայացավ Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված Էրազմուս+ ծրագրի կոնտակտային սեմինարը, որի գլխավոր նպատակն էր ընդլայնել բուհերի միջև համագործակցությունն Էրազմուս+ ծրագրի շրջանակներում:

Սեմինարին ներկա էին բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ 250 աշխատակիցներ` 33 ծրագրային և Արևելյան գործընկերության երկրներից: Հայաստանից սեմինարին մասնակցում էին 18 ներկայացուցիչներ, այդ թվում` ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի Դրամաշնորհային ծրագրերի բաժնի թարգմանիչ Նաիրա Աթանեսյանը:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին Էրազմուս+ ծրագրի միջազգային գործողությունները` շեշտը դնելով Միջազգային կրեդիտային շարժունության վրա: Մասնակիցները բաժանվել էին խմբերի, որպեսզի ծրագրային երկրերի ներկայացուցիչներն ավելի հեշտ կարողանային կապ հաստատել Արևելյան գործընկերության տարածաշրջանի թիրախային հաստատությունների ներկայացուցիչների հետ: Սեմինարի ընթացքում հետագա համագործակցության քննարկումներ եղան Չեխիայի բնական գիտությունների համալսարանի (Պրահա), Օսիյեկի Յոսիպ Յուրայ Ստրոսմայերի անվան համալսարանի (Խորվաթիա), Վիեննայի բնական պաշարների և բնական գիտությունների համալսարանի (Ավստրիա), Բնական գիտությունների, սննդի, այգեգործության և բնակավայրերի կանաչապատման ինստիտուտի (Ֆրանսիա), Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժության համալսարանի ներկայացուցիչների հետ (Ռումինիա): Վերջինիս հետ արդեն հայտադիմում է պատրաստվում Էրազմուս+ հիմնական գործողություն 1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մրցույթին ներկայացնելու համար: Մյուս երկրների հետ համագործակցության հաստատման հետ կապված քննարկումները շարունակվում են:

Նաիրա Աթանեսյան
Արտաքին կապերի դեպարտամենտի թարգմանիչ

 

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասխոսությունը

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն 

Erasmus+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կետրոնի բակալավրիատի ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է նաև հատուկ կարիքներ ունեցող ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10