Սարուխանյան Նունե

0 Shares

«Կանաչ արահետ» գյուղատնտեսությանն աջակցող հասարակական կազմակերպության նախագահ&

Նունե Սարուխանյան

Ծնվել է՝ 1962

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

Կրթություն և վերապատրաստում

1986 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Ագրոնոմիական ֆակուլտետը
1987թ. ավարտել է ՀԳԻ-ի միամյա Տնտեսագիտական ֆակուլտետը

2003 թ. ավարտել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ասպիրանտուրան
Փորձի փոխանակման, ուսուցման և վերապատրաստման նպատակով եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հոլանդիայում, Իտալիայում, Ռումինիայում, Լեհաստանում և ԱՊՀ մի շարք երկրներում:

Աշխատանքային փորձ

1999- 2004 թթ. աշխատել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի «Ագրոգիտասփյուռ» դեպարտամենտում որպես առաջատար մասնագետ

2004 թ. ընտրվել է գյուղատնտեսությանն աջակցող «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ:

Գիտական գործունեություն

2003 թ. գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտական հրապարակումներ

Հեղինակ է 14 գիտական, 36 գիտահանրամատչելի հոդվածների և 15 մենագրությունների: